Մերի Իսկանդարյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հայկական աշխարհակալության ընդլայնումը

on 25 апреля, 2024

Հարցեր և առաջադրանքներ.

1 Ո՞ր պետությունները միացվեցին Հայոց տերությանը մինչև Ասորիքի նվաճումը:

Պարթևստանի նկատմամբ տարած հաղթանակի արդյունքում Հայոց տերությանն էին միացվել նաև Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան:

 

2 Ինչպե՞ս և ե՞րբ տեղի ունեցավ Սելևկյան պետության անցումը Տիգրան Մեծի իշխանությանը։

 

Սելևկյան պետությունը երկար պատերազմներից հետո թուկացել էր և դրա համար որոշում է իր երիկիր հրավիրել այլ երկրի թագավորի։ Նրանք ընտրում են հայոց թագավորին։ Ք.ա.84 Տիգրան Մեծը դարձավ Սելևկյան թագավոր։

 

3 Սելևկյան պետությունից հետո ո՞ր երկրները միացվեցին Հայոց աշխարհակալ տերությանը:

 

Սելևկյան պետության խաղաղ նվաճումից հետո Տիգրան Մեծը շարունակեց իր հաղթարշավը: Նրա տերությանը միացվեցին Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկիան:

 

4 Ի՞նչ քաղաքականություն էր վարում Տիգրան Մեծը Փյունիկյան քաղաքների նկատմամբ։

 

Փյունիկյան քաղաքներին Տիգրան Մեծը շնորհում է ազատություն, այսինքն ինքնավարություն։

 

5 Ե՞րբ են Նաբաթեայի թագավորությունը և Հրեաստանն ընդունել Տիգրան Մեծի գերիշխանությունը:

 

Միջերկրական ծովի արևելյան ափի հարավային մասին տիրելու համար բուռն պայքար ծավալվեց Ք. ա. 70-ական թվականներին: Տիգրան Մեծի գլխավոր հակառակորդը Նաբաթեայի թագավորությունն էր: Սակայն Ք. ա. 72 թ. նա ևս ընդունեց Հայաստանի գերիշխանությունը: Հայոց տիրակալի գերիշխանությունը ճանաչեց նաև Հրեաստանը:

 

6 Ի՞նչ հարաբերություններ ուներ Եգիպտոսը Տիգրան Մեծի տերության հետ։

 

Եգիպտոսը Հայոց տերության բարեկամ երկրներից էր։


Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Перейти к верхней панели