Մերի Իսկանդարյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Լույսի բակումը ոսպնյակներ

1 Ե՞րբ է լույսը բեկվում:

Մի թափանցիկ միջավայրից մյուսի մեջ անցնելու ժամանակ լույսը բեկվում է:

2 Ո՞ր դեպքում է լույսի բեկման անկյունը

ա)փոքր է լինում անկման անկյունից

Լույսն օդից ջրի, կամ ապակու մեջ անցնելիս ճառագայթի բեկման անկյունը փոքր է անկման անկյունից:

բ) մեծ է լինում անկման անկյունից:

Լույսը խիտ միջավայրից երբ անցնում է նոսր միջավայր, բեկման անկյունը մեծ է լինում անկման անկյունից:

3 Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:

Լույսի զուգահեռ ճառագայթները, անցնելով հավաքող ոսպնյակի միջով, հատվում են մի կետու (կիզակետում):

4 Ի՞նչով է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:

Բեկման ժամանակ ուղղությունը փոխվում է, իսկ անդրադարձման ժամանակ անդրադարձած ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անդրադարձման անկյուն:

5 Ո՞ր դեպքում է օդը դառնում անհամասեռ միջավայր:

Երբ օդը տաքանում է անհավասարաչափ, այն դառնում է անհամասեռ միջավայր:

6 Ի՞նչպիսի մարմիներ են ոսպնյակները:

Ոսպնյակները կոր մակերևույթ ունեցող թափանցիկ մարմիններ են:

7 Ոսպնյակները քա՞նի տեսակներ են լինում:

Ոսպնյակները լինում են երկու տեսակի` հավաքող և ցրող:

8 Բերեք մեկ օրինակ լույսի բեկման պատճառով առաջացած երևույթից:

Իրական արև և երկու կեղծ

Եթե ​​Արևը գտնվում է հորիզոնից ցածր, և մթնոլորտում առկա են սառույցի մանրադիտակային բյուրեղներ, դիտորդները կարող են նկատել Արեգակից աջ և ձախ մի քանի պայծառ շողշողացող բծեր: Այս տարօրինակ լուսապսակները հավատարմորեն հետևում են մեր լուսատուին երկնակամարով, անկախ նրանից, թե ինչ ուղղությամբ է այն ուղղված:

No Comments »

Դասարանական աշխատանք

1.Նախադասություններից առանձին-առանձին դուրս գրի՛ր արջ արմատով կազմված, ածանցավոր բառերը և արջ գոյականի ձևերը (բոլորն էլ ընդգծված են):

Արջուկի սիրած խաղը բլրից սահելն է:

Արջային սովորություններ ունի. սիրում է քնել, ամեն օր մեղր է ուտում:

Անարջ գազանանոցն ինձ չի հետաքրքրում:

Արջը թաթը բարձրացրեց և ուզում էր թափով իջեցնել:

Կատաղած արջից վտանգավոր գազան չկա:

Ինձ արջով մի՛ վախեցնի:

Արջին շատ հեշտ կընտելացնես, եթե սոված չթողնես:

Արջուկի- երկուսն էլ

Արջային- ածանցավոր

Անարջ- ածանցավոր

Արջը- վերջավորություն

Արջից-վերջավորություն

Արջից-վերջավորություն

Արջով- վերջավորություն

2.Տրված գոյականներով երկուական նախադասություն կազմի՛ր՝ դրանց ավելացնելով -ին, -ով վերջավորությունները:

Ծով, ճանապարհ, մեքենա:

Մենք մոտիկ էինք ապրում ծովին։

Ես հիանում էի ծովով։

Ճանապարհի ընթացքում շատ էինք խոսում։

Մենք ապրում էինք ճանապարհով լի քաղաքում։

Մեքենայի համարների առաջին թիվը 1 էր։

Դիլիջան գնում էինք մեքենայով։

3. Քաղաք,տնակ, դասարան գոյականների նման ձևերը խմբավորի՛ր՝ դուրս գրելով նախադասություններից:

Մի հեռու քաղաքում ապրող ընկեր ունեմ, որին երկար ժամանակ չեմ տեսել:

Տնակն անտառում էր, հետաքրքրասեր աչքերից հեռու:

Դասարանից դուրս մոռանում է դասի մասին:

Այդ քաղաքով անցնելիս նորից հիշեցի քո պատմությունը:

Երբ մոտեցա տնակին, ներսից ձայներ լսեցի:

Իր տնակից հեռանալ չի կարողանում:

Փորձում էր տնային բոլոր հանձնարարությունները դասարանում անել:

Ձայնը գլուխն էր գցել ու տնակով մեկ ճչում էր:

Վենետիկ քաղաքը հայտնի էր իր ջրանցքներով ու նավակներով:

Այդ օրվանից մոտիկ չի գալիս մեր դասարանին:

Մեքենան քաղաքից դուրս եկավ ու սլացավ դեպի արևելք:

Մեր դասարանով այլևս չեք անցնի, երկրորդ դուռը փակել ենք:

Այդ տնակում մի հետաքրքիր ընտանիք է ապրում:

Աշխարհը նվաճելով՝ հասել էր այդ քաղաքին:

Այդ օրվանից դասարանը դարձել էր աշխարհի ամենակարևոր տեղը:

No Comments »

Անահիտ

Առաջադրանքներ

 

1. Բացատրի՛ր մգեցված բառերը։

թագավորանիստ-թագավորի նստավայր

ասպարեզ- մեծ տարածք

միամոր- մինուճար

ակնապիշ-ուշադիր

շինած- կառուցած

համբավ-հռչակ

տարակուսության-զարմանք

հոժարել- ցանկանալ

փարչ-աման

վայելչակազմ – գեղեցիկ կազմվածք ունեցող

 

2. Բնութագրի՛ր Վաչագանին։

Վաչագանը երիտասարդ էր, վատառողջ, արդար, բոյով, քսան տարեկան էր։

 

3. Առանձնացրո՛ւ Անահիտին նկարագրող հատվածը։

 

Նրա աչքերը խոշոր, թուխ-թուխ և վառվռուն էին, ունքերը՝ կարծես վրձինով քաշած, գլուխը բաց էր, և ծամերը փռված թիկունքի վրա, ճակատը՝ լայն, քիթ ու պռոշը՝ նկարածի պես։ Ոչինչ զարդ ու զարդարանք չուներ, հագուստը մի կարմիր մետաքսե շապիկ էր, որ նրա վայելչակազմ հասակը ծածկում էր մինչև ոտները, և մի ասեղնագործած բաճկոնակ, որով կոճկված էր նրա բարակ մեջքն ու լայն կուրծքը։ Ոտքերը բոբիկ էին, բայց նոր լվացված կաթնաղբրի ջրով՝ բամբակի պես սպիտակին էին տալիս։

 

4. Առաջին մասից դո՛ւրս գրի՛ր երեք բարդ բառ։

 

թագավորանիստ

երկարումեկ

Վայելչակազմ

No Comments »

Перейти к верхней панели