Մերի Իսկանդարյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

English

No Comments »

Homework

No Comments »

Միդիաս թագավորը

Միդիաս թագավորը շատ շվայտ մարդ էր: Ամեն երեկո նա իր թագավորությունում խնջույքներ ու պարահանդեսներ էր կազմակերպում, մինչև որ մնաց առանց գրոշի: Այդ ժամանակ նա գնաց կախարդ Ապոլոնի մոտ , պատմեց նրան իր դժբախտության մասին, և Ապոլոնը կախարդեց նրան.

-Ինչի դիպչես, թող ոսկի դառնա:

Թագավորը սկսեց ուրախությունից թռչկոտել և վազեց իր մեքենայի մոտ, բայց չէր էլ հասցրել մեքենայի դռան բռնակին ձեռք տալ, երբ ողջ մեքենան ոսկի դարձավ՝ ոսկե անիվներով, ոսկե ապակիներով և ոսկե շարժիչով: Ոսկի էր դարձել նույնիսկ մեքենայի բենզինը, այնպես որ մեքենան չէր կարող տեղից շարժվել, և այն տեղափոխելու համար քարշակ էր հարկավոր:

Թագավոր Միդիասը սկսեց շրջել պալատի սենյակներում՝ ձեռք տալով այն ամենին, ինչին կարող էր՝ սեղաններին, բազկաթոռներին, աթոռներին, և դրանք բոլորն էլ ոսկի էին դառնում: Վերջապես նա ծարավ զգաց և հրամայեց մի բաժակ ջուր բերել: Բաժակը նույն պահին ոսկի դարձավ, ջուրը՝ նույնպես: Ծառաները ստիպված եղան ջուրը գդալով խմեցնել նրան:

Եկավ ճաշի ժամը: Թագավորը վերցրեց պատառաքաղը, և այն միանգամից վերածվեց ոսկու: Բոլոր հրավիրվածները ծափահարեցին և իրար հերթ չտալով սկսեցին խնդրել:

-Ձերդ գերազանցությու, ձեռք տվեք իմ բաճկոնի կոճակներին: Ձեռք տվեք այս անձրևանոցին:

Թագավորը երջանկություն պարգևեց բոլորին, բայց երբ վերցրեց հացը, որ ուտի այն նույնպես ոսկի դարձավ: Եվ թագուհին ստիպված եղավ նրան գդալով կերակրել: Հյուրերը թաքնվեցին սեղանի տակ և սկսեցին ծիծաղել: Թագավորը զայրացավ, բռնեց նրանցից մեկի քիթն ու քաշեց. Այն ոսկի դարձավ, և նա այլևս չկարողացավ շնչել:

Եկավ քնելու ժամանակը: Միդիաս թագավորն ակամա դիպավ  բարձին, սավաններին, ներքնակին, և անկողնու փոխարեն արդեն կուռ ոսկի էր՝ այնքան կոշտ, որ վրան հնարավոր չէր քնել: Թագավորը ստիպված եղավ բազկաթոռին նստած քնել՝ ձեռքերը վեր, որ ոչ մի բանի չդիպչի: Առավոտյան նա արթնացավ մահու չափ հոգնած  և շտապեց կախարդ Ապոլոնի մոտ, որպեսզի վերջինս կախարդանքը հանի: Եվ Ապոլոնը համաձայնվեց:

-Շատ լավ,-ասաց նա,-բայց ուշադիր եղիր: Կախարդանքը կանցնի ուղիղ յոթ ժամ յոթ րոպեից, և այդ ընթացքում դու ոչնչի չպետք է ձեռք տաս, այլապես այն ամենը, ինչին դու դիպչես գոմաղբ կդառնա:

Միդիաս թագավորը հանգիստ գնաց և սկսեց հետևել ժամացույցին, որ ոչնչի ձեռք չտա, մինչև յոթ ժամ յոթ րոպեն անցնի:

Դժբախտաբար, նրա ժամացույցը մի քիչ շտապում էր և ժամը մեկ մի րոպեով առաջ էր ընկնում: Երբ յոթ ժամ յոթ րոպեն լրացավ, Միդիաս թագավորը բացեց մեքենայի դուռը և նստեց:  Նստեց և տեսավ, որ հայտնվել է գոմաղբի մի մեծ կույտի մեջտեղում, որովհետև կախարդանքն անցնելուն յոթ րոպե դեռ կար:

Հեղինակ՝  Ջ. Ռոդարի

 

Առաջադրանքներ

  1. Բացատրի՛ր մգեցրած բառերը։

 շվայտ- ցոփ կյանք վարող

 քարշակ-տրակտոր կամ ավտոմեքենա, որ իր ետևից քաշում Է որևէ բան

կուռ-կռած, կռելով ամրացրած

     2. Բնութագրի՛ր Միդիաս թագավորին։

Միդիաս թագավորը շատ ծաղսող կյանք վարող մարդ էր։

    3 ․ Ի՞նչ խորհուրդ կտաս Միդիաս թագավորին։

Ես Միդիաս թագավորին խորհուրդ տամ, որ այլևս չգնա և չհավատա կախարդներին։ 

No Comments »

Տարվա հաշվետվություն

Սեպտեմբեր

Ֆիզիկական և քիմիական երևույթներ

Քայքայման և քիմիական ռեակցիաներ

Ֆիզիկական և քիմիական ռեակցիաներ

Քայքայման ռեակցիաներ

Հոկտեմբեր

Օքսիդներ,Թթուներ,Հիմքեր,Աղեր

Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Մեխանիկական շարժու

Նոյեմբեր

Առանձգականության ուժ , ուժի չափումը

Երկրի ձգողությունը:Ծանրության ուժ և մարմնի կշիռ:

Դեկտեմբեր

Միացման ռեակցիաներ 

Մեխանիկական աշխատանք և էներգիա

Փետրվար

Ջերմային էներգիայի աղբյուրները

Մարմինների էլեկտրականացում

Ջերմային երևույթների բազմազանությունը


Մարտ

Կայծակից պաշտպանվելու համար անհրաժեշտ անվտանգության կանոնները

Լույսի բեկումը, ոսպնյակներ

Հաստատուն մագնիսներԼույսի աղբյուրներ,լույսի ուղղագիծ տարածում:Արեգակի և լուսնի խավարումներ:

Ապրիլ

Էլեկտրական հոսանք,Կայծակ

Լույսի բեկումը

Աչք և տեսողություն, տեսողության հիգիենա

Լույսը և գույնը բնության մեջ։Ծիածան

No Comments »

Ջերմային երևույթների բազմազանությունը

1. Ջերմային երևույթներ են՝ հալումն ու պնդացումը, գոլորշացումն ու խտացումը, եռումը, ջերմային ընդարձակումը:

 

2. Փորձանոթում օդը փակված է ջրի ոչ մեծ սյունով։ Երբ փորձանոթը տաքացնում եք, նրանում եղած օդն ընդարձակվում է և «ջրային փականը» շարժում դեպի ձախ։

Շիշը փոքր-ինչ տաքացնելուց փուչիկի չափերը մեծանում են։ Դա նշանակում է, որ նրանում եղած օդը տաքանալիս ընդարձակվում է։

 

 

3. Բերնեբերան լցված թեյնիկը տաքացնելիս հեղուկի ջերմային ընդարձակման հետևանքով ջուրը սկսում է դուրս թափվել։

 

No Comments »

Հայկական աշխարհակալության ընդլայնումը․ սովորողների աշխատանքներ

1.Ո՞ր պետությունները միացվեցին Հայոց տերությանը մինչև Փյունիկյան քաղաքների նվաճումը:

 

Պարթևստանի նկատմամբ տարած հաղթանակի արդյունքում Հայոց տերությանն էին միացվել նաև Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան:

 

2.Ինչպե՞ս և ե՞րբ տեղի ունեցավ Սելևկյան պետության անցումը Տիգրան Մեծի իշխանությանը:

 

Սելևկյան ավագանին և ժողովուրդը որոշեցին իրենց երկիրը փրկել հրավիրելով այլ երկրի թագավորի` իշխելու իրենց: Ընդ որում՝ նրանք քննարկեցին ժամանակի բոլոր հզոր արքաների թեկնածությունը և միաձայն ընտրեցին հայոց արքային: Ք. ա. 84 թ. մայրաքաղաք Անտիոքում Տիգրան Մեծը բազմեց Սելևկյանների գահին և իշխեց այնտեղ 17 տարի:

 

3.Սելևկյան պետությունից հետո ո՞ր երկրները միացվեցին Հայոց աշխարհակալ տերությանը:

 

Նրա տերությանը միացվեցին Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկիան:

 

4.Ի՞նչ քաղաքականություն էր վարում Տիգրան Մեծը փյունիկյան քաղաքների նկատմամբ:

 

Փյունիկյան քաղաքների գրավումից հետո հայոց տիրակալը Ք. ա. 81 թ. դրանց շնորհեց «ազատություններ», այսինքն լայն ինքնավարություն:

 

5.Ե՞րբ են Նաբաթեայի թագավորությունը և Հրեաստանն ընդունել Տիգրան Մեծի գերիշխանությունը:

 

72 թ. Նաբաթեայան ևս ընդունեց Հայաստանի գերիշխանությունը: Հայոց տիրակալի գերիշխանությունը ճանաչեց նաև Հրեաստանը:

 

6.Ի՞նչ հարաբերության մեջ էր Եգիպտոսը Տիգրան Մեծի տերության հետ:

 

Իսկ Եգիպտոսը Հայոց տերության բարեկամ երկրներից էր, որովհետև Ք. ա. 80 թ. Տիգրան Մեծի օգնությամբ Պտղոմեոս XII-ը Եգիպտոսից դուրս էր մղել նվաճող հռոմեացիներին և հաստատվել հայրական գահին:

No Comments »

Մեխանիկական շարժում

Պատասխանել հարցերի

 

1 Ի՞նչ է մեխանիկական շարժումը:

Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմինների նկատմամբ։

 

2 Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:

Գետի լողացող ձուկը շարժվում է ափի նկատմամբ։

 

3 Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:

Մարմինները կարող են շարժվել հավասարաչափ կամ անհավասարաչափ։

 

4 Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում:

Մարմինների շարժումը քանակապես բնութագրող մեծությունը կոչվում է արագություն:

 

No Comments »

Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

1. Հողի ու ջրի ,թռչունների ու ձկների ,վայրի գազանների պահպանման համար ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում:

Այդ նպատակով ստեղծելով անտառներ, կանաչ պուրակներ, և արգելոցներ:

2. Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները, և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ:

Մթնոլորտում այս գազային նյութերը, որոշոկի պայմաններում միանալով ջրին վերածվում են մեզ արդեն ծանոթ թթուների՝ ծծմբական թթվի (H2SO4), ազոտական թթվի (HNO3) և այլն, որոնք անձրևների հետ թափվում են երկրագդի ամկերևույթի վրա: Թթու պարունակող անձրևները կոչվում են թթվայի արձրևներ:

 

3. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:

 

Աղբի այրումից առաջանում են շատ թունավոր նյութեր, դրա համար էլ այն չի կարելի այրել:

 

No Comments »

Ամփոփիչ աշխատանք

1 Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:

Երբ սև ամպերը դիպչում են իրար էլեկտրականանում են, և սառը և տաք օդը բախվում են, առաջանում է կայծակը։

2 Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:

Շանթարգրելը սարք է, որը պաշպանում է շենքերը կայծակից։

3 Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:

Պետք է պպզել  տեղում և փորձել հեռանալ։

4 Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:

Հաստատուն մագնիսը այն մագնիսն է,որը երկար ժամանակ պահում է իր մեջ մագնիսկան հատկությունը ։

5 Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:

Մագնիսի այն մասը, որտեղ ավելի ուժեղ ձգողկան ուժը է կոչվում է բևեռ։

6 Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը

Կողմացույցը պայմանավորված է նրանով,որ երկիրը նույն պես մագնիս է և, որ կողմ ձգում է պետք է գնալ այդ կողմ։

7 Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:

Մագնիսը օգնագործում են խաղալիքների և  հեռախոսների մեջ ։

8 Ե՞րբ է լույսը բեկվում: Ինչո՞վ է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:

 

9 Ի՞նչ է ոսպնյակը:

Վոսպնյակը աչքի թաղանթն է։

 

10 Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:

F կետ

 

11 Ի՞նչ օրենքով է կատարվում լույսի անդրադարձումը։

Հայելային մակերևույթներից լույսն անդրադառնում է զուգահեռ փնջերով՝ հայելային:Խորդուբորդ մակերևույթներից լույսն անդրադառնում է տարբեր ուղղություններով՝ ցրիվ։

12 Նշի՛ր հայելիների տեսակները:

Հայլիները լինում են երեք տասակի ուռուցիկ,հարթ և գոգնավոր:

13 Ո՞ր անկյուն է կոչվում անդրադարձման անկյուն։

Անրադարձած ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղահայցի կազմած անկյունը։

14 Ո՞րքան է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։

25սմ

15 Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը։

Եղջերաթաղանթ,ծիածանաթաղանթ,բիբ,ակնաբյուրեղ,ակնապատյան,ցանցաթաղանթ, տեսողական նյարդ,ապակենման մարմին։

No Comments »

Հայկական աշխարհակալության ընդլայնումը

Հարցեր և առաջադրանքներ.

1 Ո՞ր պետությունները միացվեցին Հայոց տերությանը մինչև Ասորիքի նվաճումը:

Պարթևստանի նկատմամբ տարած հաղթանակի արդյունքում Հայոց տերությանն էին միացվել նաև Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան:

 

2 Ինչպե՞ս և ե՞րբ տեղի ունեցավ Սելևկյան պետության անցումը Տիգրան Մեծի իշխանությանը։

 

Սելևկյան պետությունը երկար պատերազմներից հետո թուկացել էր և դրա համար որոշում է իր երիկիր հրավիրել այլ երկրի թագավորի։ Նրանք ընտրում են հայոց թագավորին։ Ք.ա.84 Տիգրան Մեծը դարձավ Սելևկյան թագավոր։

 

3 Սելևկյան պետությունից հետո ո՞ր երկրները միացվեցին Հայոց աշխարհակալ տերությանը:

 

Սելևկյան պետության խաղաղ նվաճումից հետո Տիգրան Մեծը շարունակեց իր հաղթարշավը: Նրա տերությանը միացվեցին Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկիան:

 

4 Ի՞նչ քաղաքականություն էր վարում Տիգրան Մեծը Փյունիկյան քաղաքների նկատմամբ։

 

Փյունիկյան քաղաքներին Տիգրան Մեծը շնորհում է ազատություն, այսինքն ինքնավարություն։

 

5 Ե՞րբ են Նաբաթեայի թագավորությունը և Հրեաստանն ընդունել Տիգրան Մեծի գերիշխանությունը:

 

Միջերկրական ծովի արևելյան ափի հարավային մասին տիրելու համար բուռն պայքար ծավալվեց Ք. ա. 70-ական թվականներին: Տիգրան Մեծի գլխավոր հակառակորդը Նաբաթեայի թագավորությունն էր: Սակայն Ք. ա. 72 թ. նա ևս ընդունեց Հայաստանի գերիշխանությունը: Հայոց տիրակալի գերիշխանությունը ճանաչեց նաև Հրեաստանը:

 

6 Ի՞նչ հարաբերություններ ուներ Եգիպտոսը Տիգրան Մեծի տերության հետ։

 

Եգիպտոսը Հայոց տերության բարեկամ երկրներից էր։

No Comments »

Перейти к верхней панели