Մերի Իսկանդարյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մթնշաղ

Մթնշաղ

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,

Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…

1)Գրի՛ր տրված բառերի բացատրությունը:

Մթնշաղ-մութնուլույս,մայրամուտ։

Խոհուն-լուրջ, խորհող, խոհամիտ։

Անձավ-քարանձավ, քարայր, այր։

Նինջ-քնին նախորդող թմրություն, կիսաքուն վիճակ,քուն, մրափ։

Խորհրդավոր-գաղտնախորհուրդ, խորախորհուրդ,գաղտնիքներ պարունակող, գաղտնիքներով պատված, առեղծվածային, անհասկանալի, անիմանալի: Խորհրդավոր միանձնուհի:

Անսահման-սահման չունեցող, անեզր, շատ, անչափ, անթիվ:

2)Բանաստեղծությունն ինչո՞ւ է կոչվում ,,Մթնշաղ,, , նոր վերնագիր հորինի՛ր:

Մթնշաղ է կոչվում, քանի որ Տերյանը սիրել է մթնշաղը և երազում տեսել է պայծառ և գեղեցիկ մթնշաղը, որտեղ անցկացրել է նրա կյանքի ապրումները հույզերը և իրադրձությունները։

4)Ինչի՞ մասին է, ի՞նչ է ներկայացված:

Վահան տերյանը ասում է, որ երազում նրա ողջ կյա՛նքը  մի անսահման քաղցր նինջ է։

No Comments »

Աշնան երգ

Աշնան երգ
Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
Տերևները դեղին,
Պատեցին իմ ուղին…
Ճաճանչները թոշնան…
Կանաչներիս աշնան —
Իմ խոհերը մոլոր՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր…
Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն.
Անուրջներըս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն..

1. Գրի՛ր տրված բառերի բացատրությունը՝ պատել, ուղի, թոշնել, խոհ, մեգ, անուրջ։

պատել-շրջափակել,

ուղի-գետնի վրա երթևեկելու համար պատրաստված՝ բացված ճանապարհ,

թոշնել-թառամել,

խոհ-միտք,

մեգ-մառախուղ,

անուրջ-երազ

No Comments »

Перейти к верхней панели