Մերի Իսկանդարյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ես իմ անուշ Հայաստանի

on 17 марта, 2023

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,

Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,

Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման

Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,

Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,

Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև

Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:

Ուր էլ լինեմ – չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,

Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,

Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,

Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:

Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա,

Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,

Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,

Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:

Առաջադրանքներ

1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:

Սազ-Պղնձե լարերով արևելյան երաժշտական գործիք:

Խրճիթ-Հողածածկ կտուրով գյուղական հասարակ փոքրիկ տուն, Հյուղ:

Անհյուրընկալ-Ոչ հյուրասեր, ոչ հյուրընկալ:

Ոչ դուրեկան, ոչ հաճելի, անհրապույր:

Մռայլ, խիստ, դաժան:

Անբարյացակամ, բարեկամաբար չտրամադրված:

Վիշապաձայն-Վիշապի ձայնով, վիշապի ձայն ունեցող՝ հանող:

Լուսապսակ— Փառքով պսակված, փառապսակ կրող, փառքի արժանի՝ արժանացած:

2. ողբանվագ, հնամյա, լուսապսակ բառերը բաժանիր բաղադրիչների, յուրաքանչյուրի դիմաց գրիր տեսակը ըստ կազմության:

Ողբ-ա-նվագ=բարդ, ան-հյուր-ընկալ=բարդ, լուս-ա-պսակ=բարդ

3. Բանաստեղծությունից դուրս գրիր ածանցավոր բառերը, առանձնացրու ածանցները, ապա այդ ածանցներով կազմիր նոր բառեր:

Արյուն-ա-նման, հին-ամյա,

4. Դուրս գրիր քեզ դուր եկած բառակապակցությունները և բացատրիր:

Հայ-ա-ստան՝ Չինաստան, Րուսաստան, Վրաստան.

ծաղ-իկ-ներ՝ փուչիկներ, մատներ, մարդուկներ.

աղոթ-ք՝աչք, բերք, գիրք.

դարձ-ած՝ մեռած, կարմրած, մաքրած.

նաիր-յան՝ Հյուսնյան, Նահապետյան, Կարապետյան.

5. Ո՞վ է նկարի հեղինակը, ի՞նչ գիտես նրա մասին:

Մարտիրորս Սարյանը ես իրա տուն թանգարանում եղել եմ: նկարի անունը <<Հայաստան>> է


Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Перейти к верхней панели