Մերի Իսկանդարյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին

Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին

Եվ լսում նրա հեռվիցը բերող երգը տխրագին…

Քամին ծաղկունանց շուրթերն է դողդոջ շոյում, գուրգուրում

Եվ լուռ մրմնջում, թե հեռուներում ինչպես են սիրում…

Եվ այս ամենը կատարվում է միշտ իրիկնաժամին,

Երբ որ տրտում են հեզ ծաղիկները ու մեղմ է քամին:

Հարցեր

1. Օրվա ո՞ր պահի բանաստեղծական նկարագրություն է սա:

Երեկոյան

2. Պատմիր այս բանաստեղծության քամու մասին ( ինչպիսի՞ն է):

Քամին շատ մեղմ էր,նա օրօրում էր քնքուշ ծաղիկներին։

Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին

Եվ լսում նրա հեռվիցը բերող երգը տխրագին

3. Տրված բառերից և բառակապակցություններից ընտրի՝ր նրանք, որոնք բնութագրում են այս բանաստեղծական աշխարհը, և ընտրությունդ պատճառաբանի՝ր:

Չար, բարի, ատելությամբ լի, գեղեցիկ, տգեղ, քնքուշ, կոպիտ:

Այս բանաստեղծությունը շատ գեղեցիկ և քնքուշ է։

4. Բանաստեղծության մեջ ի՞նչ տրամադրություն է արտահայտված ( պատասխանդ պատճառաբանելու համար բանաստեղծոության մեջ գտիր տրամադրություն ստեղծող բառերը):

Տրամադրությունը տխուր էր

Երբ որ տրտում են հեզ ծաղիկները ու մեղմ քամին:

Եվ լսում նրա հեռվիցը բերող երգը տխրագին…

No Comments »

Դեպի Արամի փողոց

Շահարի կամ Արարատյան հայկական թաղի տարածքում նոր թաղամասի կառուցումն սկսվել է 1837 թվականին՝ դեպի Մանկական երկաթուղի տանող թունելների մոտից, որը պարսկական տիրապետության ժամանակ կոչվել է Խանի բաղեր կամ Խանբաղ, որովհետև այդտեղ են գտնվել Երևանի խանի այգիները։ Թաղամասի կառուցման ժամանակ ստեղծվեցին մի քանի նոր փողոցներ։ Դրանք էին Ամիրյան, Պուշկինի, Փավստոս Բուզանդի և Արամի փողոցները, որոնք պահպանվեցին ինչպես նահանգական հողաչափ Ստացկու կողմից 1856 թվականին հեղինակած Երևանի առաջին հատակագծում, այնպես էլ հետագայում։

 

Փողոցը բացվել է 1837 թվականին և անվանվել Ցարսկայա՝ ի պատիվ Նիկոլայ I ցարի, ով այդ նույն տարում այցելում է Երևան և մի քանի օր ապրում Կոնդի ամենաբարձր կետում գտնվող տներից մեկում՝ մեծահարուստ Բակլաչովի տանը։ Փողոցը կոչվում է Ազատության փողոց։ Արամ Մանուկյանի մահից հետո փողոցը վերանվանվում է նրա անունով։ Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ 1921 թվականին կոմունիստները վերանվանել են փողոցը Սուրեն Սպանդարյանի անունով։ 1991 թվականին, Հայաստանի անկախացումից հետո, փողոցը պաշտոնապես կոչվեց Արամի փողոց։

 

Ահա քարտեզը👇

Ահա եղանակը

No Comments »

Перейти к верхней панели