Մերի Իսկանդարյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Վանի աշխարհակալ տերությունը

Հարցեր և առաջադրանքներ

1.Ինչպե՞ս է բնորոշում Արգիշտի 1-ին Ասորեստանի զորքերի գերագույն հրամանատարը։

Մի արքա, որի անունը անգամ ահարկու է որպես ծանր հողմ, նրա ուժերը մեծաքանակ են:

2. Ներկայացրեք Վանի տերության սահմանները Արգիշտի 1-ի օրոք։

Ամրապնդել է կենտրոնական իշխանությունը, վերացրել Ասորեստանի Սարգոն II թագավորի ավերիչ արշավանքի (մ.թ.ա. 714) հետևանքները, հզորացրել բանակը։

 

3. Ի՞նչ կարևոր հենակետ-քաղաքներ կառուցեց Արգիշտի 1-ը, պետության հյուսիսում։ Ո՞ր թվականին է հիմնել Արգիշտիխինիլին։

Արիշտի I-ը հիմնեց բազմաթիվ նոր բնակավայրեր դրանցից նշանավորն էր Էրեբունին՝ Մ.Թ.Ա 782թ՝ հետագայում Հայաստանի մայրաքաղաք Երևանը: Դրանից վեց տարի անց հիմնեց Արգիշտիխինիլի քաղաքը:

 

4. Մինչև ո՞ւր էին ձգվում Արգիշտի 1-ի քաղաքական ազդեցության ոլորտները։

Շատ ավեի մեծ է եղել Արգիշտի I-ի քաղաքական ազդեցության ոլորտը,որի մասին պատկերացում են տալիս հնագիտական պեղումերը մասնավորապես, Հյուսիսային կովկասում հայտաբեվել է Արգիշտի I-ի անվամբ սեպագիր արձանագրությամբ սաղավարտ:

 

5. Ի՞նչ ընդգրկում ուներ Վանի տերությունը Սարդուրի 2-ի օրոք։

Սարդուրի II օրոք Ք.Ա. 764-735 թ. նրա գահակալման շրջանում Վանի տերությունն ունեցել է տարածքային ամենամեծ աճը Հյուսիսում, նրա տիրապետությունը հասնում էր Սև ծով՝ ներառելով Կուլխա (Կոլխիդա) Եկիրը:

 

6. Համեմատեք Արգիշտի 1-ի և Սարդուրի 2-ի նվաճումները։

Շատ ավեի մեծ է եղել Արգիշտի I-ի քաղաքական ազդեցության ոլորտը:

Սարդուրի II-օրոք Ք.Ա. 764-735 թ. նրա գահակալման շրջանում Վանի տերությունն ունեցել է տարածքային ամենամեծ աճը:

No Comments »

Գործնական քերականություն (հունվարի 31)

1. Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Անսահման հզորություն ու անսանձ գոռոզություն ուներ Թեմուրը: Միջնադարի ոչ մի քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր մայրաքաղաքի հետ: Ճարտարապետի ձին մի օր կորել էր այդ քաղաքի ամենամեծ պարտեզում և մեկամսյա որոնումներից հետո հազիվ գտնվել: Թեմուրն իր մայրաքաղաքի՝ Սամարղանդի շրջակայքի գյուղերն անվանել էր Բաղդադ, Կահիրե, Դամասկոս, որ աշխարհի մեծագույն քաղաքները որպես աննշան գյուղեր տեսներ:

Առանց սահմանի հզորություն ու անսանձ գոռոզություն ուներ Թեմուրը: Միջին դարի ոչ մի քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր մայրաքաղաքի հետ: Ճարտարապետի ձին մի օր կորել էր այդ քաղաքի շատ ամեծ պարտեզում և մեկ ամիսա որոնումներից հետո հազիվ գտնվել: Թեմուրն իր մայրաքաղաքի՝ Սամարղանդի շուրջ բոլոր գյուղերն անվանել էր Բաղդադ, Կահիրե, Դամասկոս, որ աշխարհի ամենից շատ քաղաքները որպես առանց նշան գյուղեր տեսներ:

No Comments »

ՀԱՅՏՆՈԻԹՅՈԻՆ

ՀԱՅՏՆՈԻԹՅՈԻՆ

Գարնան անուշ աղմուկով,

Գարնան երգով դու եկար.

Փայլով, փառքով ու շուքով,

Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր

Արևավառ քո սրով,

Սև օրերըս այրեցիր

Գեղեցկությամբ ու սիրով։

 

Սիրտըս լիքն էր մութ մեգով,

Սիրտըս թույլ էր ու տկար,—

Գարնան անուշ աղմուկով,

Գարնան երգով դու եկար…

 

1. Ի՞նչ է նշանակում հայտնություն։ Ինչպե՞ս է այդ բառը կապվում բանաստեղծության բովանդակության հետ։

Բանաստեղծությունը ասում է, որ երբ դու հայտնվեցիր, այսիքն հայտնություն եղավ, աստիճանաբար փոխեցիր իմ կյանքը։Խոսքը գնում է գարնան մասին։

2. Բացատրի՛ր բառերը՝ փառք, շուք, խոցել, արևավառ, տկար։

Փառ-պատիվ՝ հռչակ՝։

Շուք-շքեղություն, պերճություն։

Խոցել-Զենքով կամ ծակող գործիքով խոց՝ վերք հասցնել, ծակել, վիրավորել:

Արևավառ-Արևից վառվող։

Տկար-թույլ, ուժը պակաս։

3. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։

Բանաստեղծությունը արտահայտում է ուրախություն,Ցավից և տանջանքից պրծած, ազատություն, երջանկություն ու սեր։

No Comments »

Կարդում ենք Տերյան

Տերյանական օրեր

Կարդում ենք Տերյան

Կարծես թե դարձել եմ ես տուն

Կարծես թե դարձել եմ ես տուն,

Բոլորն առաջվանն է կրկին,

Նորից դու հին տեղը նստում,

Շարժում ես իլիկը մեր հին:

Մանում ու հեքիաթ ես ասում,

Մանում ես անվերջ ու արագ,

Սիրում եմ պարզկա քո լեզուն,

Ձեռներըդ մաշված ու բարակ։

Նայում եմ, մինչև որ անզոր

Գլուխըս ծնկիդ է թեքվում,

Նորից ես մանուկ եմ այսօր,

Դրախտ է նորից իմ Հոգում։

Արևը հանգչում է հեռվում,

Գետից բարձրանում է մշուշ,

Հեքիաթըդ անվերջ օրորում,

Իլիկըդ խոսում է անուշ…

Գրի՛ր տրված բառերի բացատրությունը՝

Մշուշ-մառախուղ

Անզոր-զորությունից զուրկ

Պարզկա-ցուրտ,ջինջ

Իլիկ-թել մանելու գործիք

Ի՞նչ է նկարագրվում այս բանաստեղծությունում, գրավո՛ր պատմիր:

Բանաստեղծը հիշում էր իր մանկության երջանիկ օրերը, գլուխը դնելով իր մոր ծնկին։

Դո՛ւրս գրիր բնության պատկերները:

Արևը հանգչում է հեռվում,

Գետից բարձրանում է մշուշ։

No Comments »

Перейти к верхней панели