Մերի Իսկանդարյան

Միջին Դպրոց 7-1 Դասարան

Գոշավանք

Գոշավանք

Գոշավանք (Նոր Գետիկ վանք) անունն ստացել է 1213 թ-ին` Մխիթար Գոշի պատվին, ով 1188 թ-ին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է վանքը: Այն ունեցել է վարժարան, համալսարան ու ճեմարան, վանքում նաև ընդօրինակվել, գրվել և պահվել են բազմաթիվ ձեռագրեր:

No Comments »

Ծաղկազարդ

Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Քրիստոսի՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ողջունելով Հիսուսին: Այդ օրը եկեղեցիներում կատարվում է մանուկների օրհնության կարգ:

Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով»:

Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան:

Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ ցրեց խավարը:

Այս օրը խորհրդանշում է նաև առաջին ժամանակաշրջանը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը, և Ադամն ու Եվան ուրախացան դրախտում:

Ծաղկազարդի օրը՝ հրեական Զատկից հինգ օր առաջ, Քրիստոս իր կամքով եկավ Երուսաղեմ՝ Իր չարչարանքների վայրը, որպեսզի ցույց տա, որ ինքն է Աստծո որդինը, ով կամենում է խաչվել մեր փրկության համար:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:

Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին:

No Comments »

Լոռու մարզի տեսարժան վայրեր

Լոռե բերդ 

կառուցվել է XI դարի սկզբում: Միջնադարում, տեղակայված լինելով առևտրական ուղիների խաչմերուկում, Լոռիում ապրել է տասը հազարից ավել մարդ: Հետագա բազմաթիվ նվաճումների և ավերածություններից հետո XVIII դարում Լոռին կորցրեց իր ռազմավարական նշանակությունն ու ժամանակի ընթացքում բնակչության թիվը ևս նվազեց: 1920-30-ականներին ամրոցի բնակիչները հիմնեցին գյուղ՝ Լոռի բերդ: Սկսած 1966 թվականից այստեղ իրականացվում են պեղումներ, որոնց արդյունքում հայտնաբերվել են երկու բաղնիք, երկու լողավազան և այլ եզակի ճարտարապետական հուշարձաններ: Այսօր Լոռե բերդը այցելում են զբոսաշրջիկներ տարբեր երկրներից, քանի որ բացի պատմական արժեքից այն ուշագրավ է նաև իր գեղեցիկ բնական լանդշաֆտով:

No Comments »

Լոռու մարզ

Մարզկենտրոնը` Վանաձոր

Մարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12

Տարածաշրջանները` Գուգարքի շրջան, Թումանյանի շրջան, Սպիտակի շրջան, Ստեփանավանի շրջան, Տաշիրի շրջան

Քաղաքային համայնքների թիվը` 8 համայնք

Գյուղական համայնքների թիվը` 105 համայնք

Գյուղական բնակավայրերի թիվը` 122 բնակավայր

Ընդհանուր տարածքը` 3,789 կմ²

Ամենաբարձր կետը` Թեժ լեռ (3107 մ)

Ամենացածր կետը` 308 մ

Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 01.01.2002թ.ի տվյալների)` 392,300 մարդ

Բնակչության խտությունը` 103.5/կմ²

Լոռու մարզը բնակչության թվով առաջին մարզն է: Մարզն իր բոլոր հարևան մարզերի և Վրաստանի հետ կապվում է բարեկարգ ավտոխճուղիներով կապվում է :Լոռու մարզի տարածքը զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարք նահանգի արևելյան կեսը: Այստեղ X-XIդդ. գոյություն է ունեցել հայկական անկախ պետություն` Լոռու թագավորությունը: Մարզի մի մասը հանդիսացել է Զաքարյանների տոհմական կալվածքը:

No Comments »

Իմ Գյումրի

Գյումրու թանգարանները

 

Գյումրվա տարազը

Ժամանակն ի զորու է փոխել ամեն ինչ, այդ թվում նաև՝ տվյալ ժամանակաշրջանը բնորոշող հագուստը: Իսկ հագուստն իր մեջ ոչ միայն տվյալ ժամանակաշրջանի շունչն է կրում, այլ նաև՝ զուտ տվյալ տարածքին ու ժողովրդին բնորոշ խառնվածքը

Ալեքսանդրապոլի տարազը, որը նաև Բարձր Հայքի տարազի մի մասն է կազմել, տարբերվել է մյուս շրջանների տարազներից. տղամարդիկ հագել են կովկասյան չուխա-չերքեզիներ, դոշով արխալուղ, կրել են գդակներ, երկարաճիտ կոշիկներ, մեջքին էլ արծաթյա գոտի են կապել: Կանայք երկար գոգնոց են կրել` կտորից գոտիով, որի վրա նշված է եղել կնոջ ամուսնության տարեթիվն ու անվան սկզբնատառերը: Եթե կինը գոտի է կրել, հասկացել են` ուրեմն ամուսնացած է:

 

Գյումրու հումորները

Պոլոզ Մուկուչը գնում ա բար` լրիվ մերկ վիճակում, միայն` վրան մի կտոր փաթաթած, հարցնում են.

-Ծո Մուգուճ, ըդիկ ի՞նճ կդոր է:

-Հեչ, մե կես մեդրըմ էլ տունը կա:

 

Պոլոզ մուկուչը խանութի առաջով անցնելիս վարունգ ա տենում ու հարցնում ա վաճառողին

-Ծօ խիարը ինչ արժե???

վաճառող-էտ խիար չի վարունգ ա…

Մ.-Ինչ էլ խիարի նման ա.

 

Երեք ընկերներ ծանոթանում են Շիրազի հետ` ասելով, որ երեքի անունն էլ Ռազմիկ է: Հատկապես շատ է հպարտանում գյումրեցի, ճանաչված մարդ Ռազմիկ Դարբինյանը:

Շիրազը զարմանում է.

– Ինչըղ կեղնի, բոլորդ Ռազմիկներ եք, իսկ Մասիսը գերի

Մի անգամ Շիրազին հարցնում են.

– Վերջերս ինչո՞ւ չեք մասնակցում Գրողների միության ժողովներին:

– Եթե Նարեկացին չի մասնակցում, ե՞ս ընչի պիտի մասնակցեմ,- պատասխանում է Շիրազը:

 

Մի անգամ Շիրազը որդու` Սիփանի հետ գնում է հրատարակչություն: Երեխային նստեցնում է ծնկներին, գուրգուրում նրան` հոտ քաշելով գլխից: Շիրազին հարցնում են.

– Ինչո՞ւ ես երեխայի գլխից հոտ քաշում, Շիրազ…

– Հանճարի հոտ կառնիմ,- պատասխանում է բանաստեղծը:

Մի անգամ Հովհաննես Շիրազը, կանաչ փողկապով, զգուշորեն մտնում է խմբագրի սենյակ: Վերջինս փորձում է կատակել և ասում է.

– Կանաչ փողկապով ես շրջում, չե՞ս վախենում էշերից:

– Հենց դրա համար էլ վախվխելով ներս կուգամ,- պատասխանում է Շիրազը:

Մնացած հումորները նայեք այս հղումով։

 

 

Գյումրու խոհանոցը

Գյումրեցիները ծանր ուտեստներ սիրող ժողովուրդ են։ Գյումրեցիները միշտ աչքի են ընկել իրենց հյուրասիրությամբ: Գյումրու ավանդական խոհանոցը հայտնի է իր բազմազան կերակրատեսակներով: Ճաշացանկը հարուստ է ու բազմազան: Բացի ավանդական ուտեստներից, որոնք գյումրեցու սեղանից անպակաս էին, կային նաև զուտ քաղաքին բնորոշ ուտեստներ:

Չես կարող գնալ Գյումրի ու չանախ չուտել։ Ամառ-ձմեռ, օրվա ցանկացած ժամի չանախը պարտադիր կերակրատեսակ է։ Այս ուտեստը պատրաստում են կովի պոչից կամ մսից, ավելացնում են լոբի կամ սիսեռ, կարտոֆիլ, համեմում բանջարեղենով ու կանաչեղենով, եփում այնքան, որ ուղղակի հալվի բերանիդ մեջ։

Մսային ու ֆիրմային մյուստ ուտեստը քյալլան է։ Անունն ինքնին հուշում է՝ կենդանու գլխից են պատրաստում, շատ երկար եփում, հետո գլուխը մասերի բաժանում ու վայելում։ Կարդալով թվում է, թե սարսափ ֆիլմ ենք պատմում, բայց հավատացեք, քյալլա սիրողներն ասում են, որ տավարի գլխամսի համը բացարձակ այլ է, ինչպես նաև տարբեր մասերի միսը տարբեր համ ունի, պետք է ուղղակի ճիշտ ընկերակից գտնել՝ լավ օղի, բանջարեղեն, թթու։ Սովորաբար քյալլան ուտում են առավոտյան, քանի որ ծանրամարս ուտեստ է։Պանրխաշ։ Թել պանիր, լավաշ, սոխառած, յուղ, ջուր։ Ափսեի մեջ շերտ-շերտ դնում են ձեռքով մանրացրած լավաշը, վրան թել պանիրը, երբ ափսեն լցվում է, վրան եռացրած ջուր են լցնում, այդ ջուրը քամում, ստացված զանգվածի վրա լցնում են յուղով տապակած սոխառածը։ Մի ընտիր-ընտիր ուտելիք, որից կշտանալ չկա։ Հեշտ հնչում է, բայց դասավորությունը շատ կարևոր է։ Պետք է ճիշտ քանակի սոխառած-պանիր-լավաշ համադրություն լինի, որ համային բոլոր երանգները լավ վայելեք։

 

Գյումրու մասին

Գյումրի (ի սկզբանե Կումայրի, հետագայում մինչև 1840 թվականը՝ Գյումրի[2], 1840-1924 թվականներին՝ Ալեքսանդրապոլ, 1924-1990 թվականներին՝ Լենինական, 1990-1992[3] թվականներին Կումայրի), բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Շիրակի սարահարթում, Ախուրյան գետի ձախ ափին[4], Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թվականի դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ[1], ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թվականից։

No Comments »

Լմբատավանք

Լմպատավանքը հայկական ճարտարապետական մի հուշարձան է, որը գտնվում է Արթիկ քաղաքի մոտ, Լմպատ թաղամասում։

Լմպատավանքը (ճիշտը՝ Լմպատի վանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցի),  Արտաքուստ և ներքուստ խաչաձև հատակագծով, տրոմպային փոխանցումով, ութնիստ թմբուկով, գմբեթավոր փոքր կառույց է։ Ըստ ճարտարապետական վերլուծության՝ VI դարի է։ Պահպանված հետքերը հիմք են տալիս ենթադրելու, որ արևմտյան թևը շրջապատված է եղել սրահով։ Հուշարձանի առանձնահատկություններն են՝ ուղղանկյուն հատակագծով հյուսիսային և հարավային թևերը՝ թաղի փոխարեն ծածկված գմբեթարդով ,արևելքում միակ խորանը՝ առանց լուսամուտի, պայտաձև խարանն ու կամարները։

Ըստ արձանագրության, գմբեթը X դարում վերականգնվել է։ Դեկորատիվ գեղանկարներով կառույցը ունի զուսպ և խոնարհ կերպար։ Խորանում և նրանից աջ ու ձախ մասերին պահպանվել են Լմպատավանքի կառուցման ժամանակակից որմնանկարների մնացորդներ. կենտրոնում եղել է գահակալ Քրիստոսը, շուրջը՝ երկնային ուժերի սիմվոլներ։ Աջ ու ձախ մասերին պատկերված են դեպի խորանի կենտրոնը շարժվող երկու ձիավոր (մեկը Սուրբ Գրիգորն է)՝ ձեռքերին խաչավարդ ցուպով։ Որմնանկարները հարթապատկերային են, տեղ-տեղ գրաֆիկական մոտեցումով, կատարված են հյութեղ, մեծ ներդաշնակությամբ։ Այժմ որմնանկարները քայքայվել և գրեթե չեն երևում։

No Comments »

Սևանա լիճ

 

Երկարություն` 78 կմ

Լայնություն` 56 կմ

Մակերես ` 1243 կմ2

Ծավալ` 33.2 կմ3

Ամենամեծ խորություն` 100 մ

Միջին խորություն` 30 մ

Թափանցելիություն` 4.5 մ

Ավազանի մակերես` 3647 կմ2

Սևանա լիճ (նաև` Գեղամա ծով)՝ լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Ծովի մակերևույթից բարձր է 1900 մ: Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է՝ Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։ Հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով կամ Լուխմիտա անուններով: Ի տարբերություն Ուրմիա և Վանա լճերի, բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Սևանա լճի մեջ են թափվում 28 գետակներ, և նրանից սկիզբ է առնում Հրազդան գետը։ Երկրաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սևանա լիճն առաջացել է 3-րդական դարաշրջանում և ի սկզբանե եղել է ավելի ծանծաղ, քան այսօր: Այդ են վկայում Սևանա լճի ափին 20-րդ դարի 50-ական թվականներին կատարված հնագիտական ուսումնասիրությունները։

 

Ձկնատեսակները

Լճում էնդեմիկ տեսակներց է իշխան ձուկն իր չորս տեսակներով` գեղարքունի, ամառային բախտակ, ձմեռային բախտակ, բոջակ: Լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով իշխանի համար կենսաբանական պայմանները խիստ վատացել են: Այն այժմ ոչնչացման եզրին է և գրանցված է Կարմիր գրքում: 1924 թվականից Լադոգա և Չուդ լճերից Սևան է բերվել սիգը, որը շատ արագ բազմացավ և ունի արդյունագործական նշանակություն: Սևանի ձկնատեսակներից է նաև կողակը: Ջրի մակարդակի իջնելը, որը 1950 թվականից էներգետիկ կարիքների և ոռոգման նպատակով լճից մեծ քանակությամբ ջրի բաց թողնման հետևանք էր: Այն հանգեցրեց շատ ձկնատեսակների ոչնչացման, ափամերձ հատվածների ճահճացման և բնապահպանական աղետի իրական վտանգի առաջացման: 80-ականներին լճից ջրի բացթողումը էապես կրճատվեց, և կառուցվեց 48 կիլոմետր երկարությամբ Արփա-Սևան թունելը` Արփա գետի ջրերը լիճ տեղափոխելու համար: Այդուհանդերձ, լճի ներկայիս մակարդակը 11 մետրով ցածր է նախնականից, որը 2000 մետրով բարձր է եղել ծովի մակերևույթից: Լճի իջնելուն համընթաց բարձրանում է նաև ջրի ջերմաստիճանը և այդ պատճառով տուժում են ձկներն ու բուսատեսակները, որոնք սովոր էին սառը ջրին:

 

 

 

 

Ավանդազրույցներ

 

Ասում են` մի քանի կրոնավորներ Վանից գալիս են այստեղ և լճի մեջ տեսնելով գեղեցիկ կղզին և հոգեպարար լռությունը` բացականչում են. «Սա է Վան»: Այսինքն` մեզ համար լավ բնակվելու տեղ է: Այդպես են կղզին և լիճը ստացել Սևան անունը:

 

Իսկ մեկ ուրիշ զրույց պատմում է, որ շատ հին ժամանակներում չքնաղ ու կապուտաչ մի գեղագանգուր ու քաջ հսկա էր ապրում: Նա առավոտյան վաղ արթնանում էր, վերցնում էր իր մեծ նիզակն ու մտնում լիճը: Նա քաջ լողորդ էր և օրվա մեծ մասն անց էր կացնում լճի ջրի մեջ: Այդ հսկան` Սևանը, հսկում էր ամենուր և անսպասելի հայտնվում էր այն ափերում, որտեղ թշնամի էր երևում: Եվ նրա անվրեպ նիզակն անմիջապես վնասազերծում էր թշնամուն, որը կա՛մ խեղդվում էր լճում, կա՛մ էլ մազապուրծ փախչում էր: Հենց այս հայկազուն հսկայի անունով էլ լիճը կոչվեց «Սևան»:

 

Գոյություն ունի լճի անվանման ծագման ևս մեկ ավանդություն․

 

Սևանա լճի տեղում առաջ ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով։ Գյուղին մոտիկ բլրի տակ եղել է մի ջրառատ աղբյուր, որից ջուր վերցնելիս գյուղացիները հանում էին ակունքի/ սկզբնակետ, որտեղից բխում է աղբյուրը/ մեծ փակիչը և ապա զգուշությամբ հարմարեցնում տեղում։

Մի երեկո գյուղի հարսներից մեկը ջրի է գնում աղբյուրը, հանում է փակիչը, կուժը լցնում ու գալիս տուն՝ մոռանալով փակել ակունքը։ Ջուրը դուրս է հորդում, ծավալվում չորս կողմ, երբ հասնում է տնակներին, բնակիչները փախչում են, ասելով «Քար դառնա ով բաց է թողել ակունքը»։ Եվ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրը անընդհատ հոսելով գոյացնում է Սևանա լիճը, որի երեսից հազիվ վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը՝ Հարսնաքարը

No Comments »

Գեղարքունիկի մարզ

Янв

31

Մարզկենտրոնը` Գավառ (քաղաք)

Մարզի կազմավորման թիվը՝ 1995 թ.ի ապրիլի 12

Տարածաշրջանները` Կամոյի անվան շրջան, Կրասնոսելսկի շրջան, Մարտունու շրջան, Սևանի շրջան, Վարդենիսի շրջան

Քաղաքային համայնքների թիվը` 5 համայնք

Գյուղական համայնքների թիվը` 87 համայնք

Գյուղական բնակավայրերի թիվը` 93 բնակավայր

Ընդհանուր տարածք` 5,348 կմ²

Բնակչության թիվը (ըստ 01.01.2002թ. տվյալների)` 278,600

Բնակչության խտությունը` 52.1/կմ²Հայաստանի Հանրապետության իր տարածքով ամենամեծ մարզը Գեղարքունիքի մարզն է: Մարզի տարածքի 1/4-ը ծածկված է ջրով: Մարզը զբաղեցնում է պատմական Հայաստանի Սյունիք աշխարհի մի հատվածը, հիմնականում Գեղարքունիքի, Սոդքի և Արեգունու գավառները:

Մարզի բնական պայմանները և հարստությունները

Գեղարքունիքի մարզը հիմնականում զբաղեցնում է Սևանա լճի ջրհավաք ավազանը: Գեղամա և Վարդենիսի լեռներում բազմած են տասնյակ հրաբխային կոներ: Հատկապես ուշագրավ են Աժդահակ և Արմաղան հրաբուխները, որոնց ձագարաձև խառնարաններում գոյացել են գեղեցիկ լճակներ: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռը ցրտաշունչ է, ամառը` տաք: Աևանա լիճը նկատելիորեն մեղմացնում է ափամերձ գոտու ձմռան սառնամանիքը և ամռան շոգը:

Գեղարքունիքի մարզում կարելի է հանդիպել նախաուրարտական և ուրարտական ժամանակաշրջանների բերդերի, ամրոցների, բնակավայրերի, հնավայրերի հետքեր, սեպագիր արձանագրություններ: Լճից ազատված տարածքներից հայտնաբերվել են մինչև հինգհազարամյա հնության դամբարաններ:

Մարզի բնակչությունը

Դարերի ընթացքում մեծ փոփոխություններ է կրել մարզի բնակչության թե´ թվաքանակը, թե´ ազգային կազմը: Ուշ միջնադարում մարզի տարածք են թափանցել թուրքալեզու խաշնարած ցեղերը, որոնք այստեղ գերազանց արոտավայրեր են գտել: Տեղաբնիկների` հայերի թիվը պակասել է: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո մարզի տարածքում վերաբնակեցվել են զգալի թվով հայեր Արևմտյան Հայաստանից, ինչպես նաև` ռուս աղանդավորներ: Ներկայումս Գեղարքունիքի բնակչության ազգային կազմը միատարր է: Վերջին տարիներին ադրբեջանա-հայկական հակամարտության սկզբում ադրբեջանցիները, որ համեմատաբար մեծ թիվ էին կազմում մարզի արևելյան մասում, տեղափոխվեցին Ադրբեջան: Ազատված գյուղերում բնակություն հաստատեցին Ադրբեջանից փախած հայերը:

Քաղաքները

Գեղարքունիքի մարզկենտրոնն է Գավառը: Այն հիմնադրել են 1830թ. Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքից վերաբնակեցված հայերը` պատմական Գավառականի տեղում: Խորհրդային իշխանությունների տարիներին քաղաքը կոչվել է` սկզբում Նոր Բայազետ, ապա` Կամո:

Գավառը նախախորհրդային Հայաստանի չորս քաղաքներից մեկն էր: Նրա բնակչությունը գյուղատնտեսությունի բացի զբաղվում էր արհեստագործությամբ ու առևտրով: Արդյունաբերությունը թափ առավ խորհրդային տարիներին: Կառուցվեցին սարքաշինական, էլեկտրատեխնիկական, տեքստիլ ու սննդի արդյունաբերության գործարաններ, որոնց շնորհիվ Գավառը դարձավ Հայաստանի աչքի ընկնող արդյունաբերական կենտրոններից մեկը: Այժմ քաղաքում գործում են նաև կրթական, կուլտուր-լուսավորական ու առողջապահական` մարզային նշանակության կենտրոններ:

  • Մարզի երկրորդ քաղաքը Սևանն է (նախկին` Ելենովկա), որը հիմնադրել են XIXդ. առաջին կեսին կենտրոնական Ռուսաստանից աքսորված ռուս աղանդավորները: Քաղաքի արագ զարգացմանը նպաստել է նրա հարմարավետ աշխարհագրական դիրքը` Երևան-Իջևան ու Երևան-Գավառ ավտոմոբիլային ճանապարհների խաչմերուկի վրա
No Comments »

Հաշվետվություն

Առաջին ուսումնական շրջան

Սեպտեմբեր Որոտան գետի մասին ,հհ գետերը ,.ՀՀ Հանրապետություն,

Հոկտեմբեր Դաշտադեմի մասին,

Նոյեմբեր

Արագածոտնի մարզ,կոտայքի մարզ,Սուրբ Գայանե,Արմավիրի մարզ,Դվին, հրեշտակների ձոր,Արարատի մարզ,Գրիգոր լուսավորիչ Մխիթար Սեբաստացի,

Դեկտեմբեր

Նոր տարին Անգլյայում, հաշվետվություն, Նոր տարին մեծ բրիտանյայում:

 

 

 

No Comments »

Արագածոտնի մարզ

Aragatsotn

Aragatsotn

 

Արագածոտնի մարզը գտնվում է Հայաստանի արևմտյան մասում։ Մարզը երեք կողմից շրջապատված է լեռներով, որոնցից մեկը Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթ Արագածն է (4,090 մ): Արագածոտնի մարզկենտրոնը և ամենամեծ քաղաքը Աշտարակն է։

Արագած լեռ

Արագածի անվան ծագումը կապվում է Հայկի որդի Արամանյակի հետ: Մեկ այլ վարկածով՝ Արագածը կոչվել է Արա աստծո անունով և նշանակում է Արայի գահ: Լեռը Հարավային Կովկասի ամենաբարձր գագաթն է և մշտակապես գտնվում է լեռնագնացների և բնագետների ​​ուշադրության կենտրոնում: Լեռան գագաթից կարելի է տեսնել Փոքր և Մեծ Կովկասի լեռնաշղթաների մեծ մասը:

Արագածը հայտնի է իր եզակի բնությամբ՝ ալպիական մարգագետիններով և սառնորակ աղբյուրներով։ Հեռավոր անցյալում լեռան վրա հրաբխի ժայթքումից առաջացած խառնարանը՝ աշխարհի ամենամեծ խառնարաններից է։ Արագած բարձրանալու լավագույն ժամանակը հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածն է, երբ լեռնային արահետները չոր են և անվտանգ: Ձմռանը, երբ լանջերը ծածկված են ձյունով, միայն պրոֆեսիոնալ լեռնագնացներն են դահուկներով հաղթահարում բարձունքը։ 

Վերջին տարիներին Հայաստանում ակտիվորեն զարգանում է արշավային զբոսաշրջությունը: Զարմանալի չէ, որ այս «լեռնային կղզին» անդիմադրելի է նրանց համար, ովքեր սիրում են բարձունքներ նվաճել:

Արագածոտնի մարզի կլիման

Արագածոտնի մարզի կլիման շատ բազմազան է մակերևույթի բարձրությունների մեծ տատանումների շնորհիվ։ Արագածի ամենաբարձր գագաթին, գրեթե ամբողջ տարին ձմեռ է, իսկ լեռան ստորոտում ամառը տևում է մինչև հոկտեմբեր:

Արագածոտնի մարզի տեսարժան վայրերը

Մարզը կարող է պարծենալ այնպիսի անձեռնմխելի և կիսավեր միջնադարյան հուշարձաններով, ինչպես Ամբերդի ամրոցը, միջնադարյան վանքեր Սաղմոսավանքը և Օհանավանքը: Հայոց այբուբենի հիմնադիր Սուրբ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը գտնվում է Օշական գյուղում՝ Արագածոտնի մարզկենտրոնից ոչ հեռու: Հայերի համար այս վայրը հանդիսանում է ազգային սրբատեղի:

Արագածոտնի մարզում է գտնվում նաև Բյուրականի հայտնի աստղադիտարանը, որը հիմնադրել և ղեկավարել է ականավոր հայ գիտնական և աստղագետ Վիկտոր Համբարձումյանը։

Արագածոտնի մարզի բնակչությունն ու էթնիկ խմբերը

Ըստ պաշտոնական մարդահամարի, Արագածոտնի բնակչությունը կազմում է 132.925 մարդ: Բացի հայերից, այնտեղ բնակվում են նաև եզդիներ և քրդեր:

ՀՀ գետերը

Հայաստանի ջրային հաշվեկշռում մուտքի տարեկան քանակը 18.5 միլիարդ մ խորանարդ է, որի կեսից ավելին գոլորշիանում է։ Մնում է 7.1 միլիարդ մ խորանարդ, որի մի մասը վերածվում է մակերեսային հոսքի՝ գետակների, գետերի, կուտակվում է լճերում։ Մուտք գործող ջրերի ավելի փոքր մասը ներծծվում է հողի մեջ և առաջացնում ստորերկրյա հոսք։ Հայաստանի գետերը պատկանում են Արաքսի և Կուրի ավազաններին, համապատասխանաբար 76 և 24 տոկոսներով։ Հայաստանի նշանակալի գետերն են.

  • Ախուրյան — 186 կմ, սկիզբ է առնում Արփի լճից։

  • Մեծամոր — կարճ (40 կմ), բայց հանրապետությունում ամենաջրառատ գետն է։

  • Քասախ — Մեծամորի ձախակողմյան խոշոր վտակն է, սկիզբ է առնում Արագած և Փամբակ լեռների լանջերից։

  • Հրազդան — 141 կմ, սկիզբ է առնում Սևանա լճից։

  • Արփա — հոսում է նեղ կիրճով, տեղ-տեղ ընդմիջվում է գոգավորություններով և հատելով Հայաստանի պետական սահմանը՝ Արաքսի մեջ է թափվում Նախիջևանի Հանրապետության տարածքում։

  • Որոտան — Զանգեզուրի ամենամեծ գետն է (178 կմ), հովտի խորությունը տեղ-տեղ հասնում է մի քանի հարյուր մետրի։

  • Դեբեդ — 178 կմ, որը կազմավորվում է Փամբակ և Ձորագետ գետերի միախառնումից։

Հայտնի են նաև Ողջին, Մեղրիգետը, Աղստևը, Գետիկը և Ոսկեպարը։

Այս ցանկում ներկայացված են Հայաստանի հիմնական գետերը

Անվանում

Թափվելու տեղ

Գետի ընդհանուր երկարությունը (կմ)

Երկարությունը Հայաստանի տարածքում (կմ)

Փամբակ

Դեբեդ

86

86

Ձորագետ

Դեբեդ

57

57

Դեբեդ

Խրամ

178

152

Աղստև

Կուր

133

99

Գետիկ

Աղստև

48

48

Արաքս

Կուր

1072

158

Ախուրյան

Արաքս

186

186

Մանթաշ

Ախուրյան

32

32

Մեծամոր (Սևջուր)

Արաքս

40

40

Քասախ

Մեծամոր (Սևջուր)

89

89

Գեղարոտ

Քասախ

25

25

Ամբերդ

Քասախ

36

36

Հրազդան

Արաքս

141

141

Մարմարիկ

Հրազդան

37-42

37-42

Մեղրաձոր

Մարմարիկ

14,7

14,7

Դալար

Հրազդան

13

13

Արայի

Հրազդան

16

16

Գետառ

Հրազդան

24

24

Ազատ

Արաքս

56

56

Վեդի

Արաքս

58

58

Շաղափ

Վեդի

19

19

Արածո

Արաքս

40

25

Արփա

Արաքս

126

90

Դարբ

Արփա

22

22

Հերհեր

Արփա

28

28

Մանիշկա

Արփա

16

16

Ելփին

Արփա

23

23

Եղեգիս

Արփա

47

47

Սելիմագետ

Եղեգիս

22

22

Մեղրի

Արաքս

32

32

Ծավ

Արաքս

42

27

Ողջի

Արաքս

88

56

Գեղի

Ողջի

30

30

Որոտան

Արաքս

179

119

Մասրիկ

Սևանա լիճ

43

43

Ձկնագետ

Սևանա լիճ

22

22

Վարդենիս

Սևանա լիճ

28

28

Ծակքար

Սևանա լիճ

28

28

Արգիճի

Սևանա լիճ

51

51

Գավառագետ

Սևանա լիճ

24

24

No Comments »

Перейти к верхней панели