Մերի Իսկանդարյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Իմ Գյումրի

on 14 марта, 2023

Գյումրու թանգարանները

 

Գյումրվա տարազը

Ժամանակն ի զորու է փոխել ամեն ինչ, այդ թվում նաև՝ տվյալ ժամանակաշրջանը բնորոշող հագուստը: Իսկ հագուստն իր մեջ ոչ միայն տվյալ ժամանակաշրջանի շունչն է կրում, այլ նաև՝ զուտ տվյալ տարածքին ու ժողովրդին բնորոշ խառնվածքը

Ալեքսանդրապոլի տարազը, որը նաև Բարձր Հայքի տարազի մի մասն է կազմել, տարբերվել է մյուս շրջանների տարազներից. տղամարդիկ հագել են կովկասյան չուխա-չերքեզիներ, դոշով արխալուղ, կրել են գդակներ, երկարաճիտ կոշիկներ, մեջքին էլ արծաթյա գոտի են կապել: Կանայք երկար գոգնոց են կրել` կտորից գոտիով, որի վրա նշված է եղել կնոջ ամուսնության տարեթիվն ու անվան սկզբնատառերը: Եթե կինը գոտի է կրել, հասկացել են` ուրեմն ամուսնացած է:

 

Գյումրու հումորները

Պոլոզ Մուկուչը գնում ա բար` լրիվ մերկ վիճակում, միայն` վրան մի կտոր փաթաթած, հարցնում են.

-Ծո Մուգուճ, ըդիկ ի՞նճ կդոր է:

-Հեչ, մե կես մեդրըմ էլ տունը կա:

 

Պոլոզ մուկուչը խանութի առաջով անցնելիս վարունգ ա տենում ու հարցնում ա վաճառողին

-Ծօ խիարը ինչ արժե???

վաճառող-էտ խիար չի վարունգ ա…

Մ.-Ինչ էլ խիարի նման ա.

 

Երեք ընկերներ ծանոթանում են Շիրազի հետ` ասելով, որ երեքի անունն էլ Ռազմիկ է: Հատկապես շատ է հպարտանում գյումրեցի, ճանաչված մարդ Ռազմիկ Դարբինյանը:

Շիրազը զարմանում է.

– Ինչըղ կեղնի, բոլորդ Ռազմիկներ եք, իսկ Մասիսը գերի

Մի անգամ Շիրազին հարցնում են.

– Վերջերս ինչո՞ւ չեք մասնակցում Գրողների միության ժողովներին:

– Եթե Նարեկացին չի մասնակցում, ե՞ս ընչի պիտի մասնակցեմ,- պատասխանում է Շիրազը:

 

Մի անգամ Շիրազը որդու` Սիփանի հետ գնում է հրատարակչություն: Երեխային նստեցնում է ծնկներին, գուրգուրում նրան` հոտ քաշելով գլխից: Շիրազին հարցնում են.

– Ինչո՞ւ ես երեխայի գլխից հոտ քաշում, Շիրազ…

– Հանճարի հոտ կառնիմ,- պատասխանում է բանաստեղծը:

Մի անգամ Հովհաննես Շիրազը, կանաչ փողկապով, զգուշորեն մտնում է խմբագրի սենյակ: Վերջինս փորձում է կատակել և ասում է.

– Կանաչ փողկապով ես շրջում, չե՞ս վախենում էշերից:

– Հենց դրա համար էլ վախվխելով ներս կուգամ,- պատասխանում է Շիրազը:

Մնացած հումորները նայեք այս հղումով։

 

 

Գյումրու խոհանոցը

Գյումրեցիները ծանր ուտեստներ սիրող ժողովուրդ են։ Գյումրեցիները միշտ աչքի են ընկել իրենց հյուրասիրությամբ: Գյումրու ավանդական խոհանոցը հայտնի է իր բազմազան կերակրատեսակներով: Ճաշացանկը հարուստ է ու բազմազան: Բացի ավանդական ուտեստներից, որոնք գյումրեցու սեղանից անպակաս էին, կային նաև զուտ քաղաքին բնորոշ ուտեստներ:

Չես կարող գնալ Գյումրի ու չանախ չուտել։ Ամառ-ձմեռ, օրվա ցանկացած ժամի չանախը պարտադիր կերակրատեսակ է։ Այս ուտեստը պատրաստում են կովի պոչից կամ մսից, ավելացնում են լոբի կամ սիսեռ, կարտոֆիլ, համեմում բանջարեղենով ու կանաչեղենով, եփում այնքան, որ ուղղակի հալվի բերանիդ մեջ։

Մսային ու ֆիրմային մյուստ ուտեստը քյալլան է։ Անունն ինքնին հուշում է՝ կենդանու գլխից են պատրաստում, շատ երկար եփում, հետո գլուխը մասերի բաժանում ու վայելում։ Կարդալով թվում է, թե սարսափ ֆիլմ ենք պատմում, բայց հավատացեք, քյալլա սիրողներն ասում են, որ տավարի գլխամսի համը բացարձակ այլ է, ինչպես նաև տարբեր մասերի միսը տարբեր համ ունի, պետք է ուղղակի ճիշտ ընկերակից գտնել՝ լավ օղի, բանջարեղեն, թթու։ Սովորաբար քյալլան ուտում են առավոտյան, քանի որ ծանրամարս ուտեստ է։Պանրխաշ։ Թել պանիր, լավաշ, սոխառած, յուղ, ջուր։ Ափսեի մեջ շերտ-շերտ դնում են ձեռքով մանրացրած լավաշը, վրան թել պանիրը, երբ ափսեն լցվում է, վրան եռացրած ջուր են լցնում, այդ ջուրը քամում, ստացված զանգվածի վրա լցնում են յուղով տապակած սոխառածը։ Մի ընտիր-ընտիր ուտելիք, որից կշտանալ չկա։ Հեշտ հնչում է, բայց դասավորությունը շատ կարևոր է։ Պետք է ճիշտ քանակի սոխառած-պանիր-լավաշ համադրություն լինի, որ համային բոլոր երանգները լավ վայելեք։

 

Գյումրու մասին

Գյումրի (ի սկզբանե Կումայրի, հետագայում մինչև 1840 թվականը՝ Գյումրի[2], 1840-1924 թվականներին՝ Ալեքսանդրապոլ, 1924-1990 թվականներին՝ Լենինական, 1990-1992[3] թվականներին Կումայրի), բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Շիրակի սարահարթում, Ախուրյան գետի ձախ ափին[4], Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թվականի դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ[1], ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թվականից։


Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Перейти к верхней панели