Մերի Իսկանդարյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Չինաստանի կենտրոնական բանկի մասին

on 17 января, 2024

Բանկը հիմնադրվել է 1948 թվականի դեկտեմբերի 1-ին։ Բանկի գլխավոր գրասենյակը սկզբում գտնվում էր Շիցզյաժուան քաղաքում, իսկ 1949 թվականին տեղափոխվել է Պեկին։ 1949-1978 թվականներին բանկն իրականացրել է ինչպես Կենտրոնական, այնպես էլ առևտրային բանկի գործառույթներ,բայց պետական բանկերի միջև, և 1983 թվականին Պետական խորհուրդը որոշել է, որ Չինաստանի ազգային բանկը կգործի միայն որպես Կենտրոնական բանկ։ 1995 թվականի մարտի 18-ին իրավական կարգավիճակը վերջնականապես հաստատվել է։ 1988 թվականին՝ կառուցվածքային բարեփոխման արդյունքում, բոլոր տեղական և մարզային մասնաճյուղերը փակվել են, և Չինաստանի ազգային բանկը բացել է 9 տարածքային մասնաճյուղ, որոնց լիազորությունները չեն համապատասխանում տեղական վարչական բաժանմանը։

 

2003 թվականին Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի կողմից ընդունվել են օրենքի լրացումներ, որոնցով բանկը ստացել է մի շարք լրացուցիչ լիազորություններ՝ ընդհանուր ֆինանսական կայունության ապահովման և երկրի դրամավարկային քաղաքականության իրականացման համար։Չինաստանի ազգային բանկը աշխարհում ամենախոշոր ֆինանսական ինստիտուտն է իր ունեցած պահուստների ծավալով՝ 3,201 տրիլիոն դոլար[2]։2019 թվականի օգոստոսին Չինաստանի կենտրոնական բանկը հայտարարել է ազգային թվային արժույթի մոտալուտ գործարկման մասին՝ հինգ տարվա մշակումից հետո։

 

Սա Չինաստանի կենտրոնական բանկն է👇

Եթե կցանկանաք Չինական գումարի մասին իմանալ մտեք այս հղմամբ։


Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Перейти к верхней панели