Մերի Իսկանդարյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Homework

No Comments »

Իմ պատկերացումները ձմռան մասին

Որոշ մարդիկ չեն սիրում ցրտաշունչ ձմեռը։ Իհարկե յուրաքանչյուրս էլ չի սիրում ցուրտ եղանակ, բայց եկեք ձմռանն ուրիշ կողմից նայենք։Ձմեռն այն եղանակն է, երբ ամեն ինչ ճերմակ է և պարզ։ Պատկերացրեք, ի՜նչ գեղեցիկ և նուրբ է մեկ փոքրիկ փաթիլը, որն ընկնում է գետնին և դառնում ձյուն։ Մենք ուշադրութուն չենք դարձնում եղանակների գեղեցկությանը, որոնք մեզ շրջապատում են։ Փոխարենը սկսում ենք նրանց վատ կողմերը թվարկել։ Ինչպես տաքն է հաճելի, այդպես էլ ցուրտն իր հաճույքն ունի։Ձմռանը, ձյան գալուց հետո, միանշանակ քչերն են ուշադրություն դարձրել, թե ինչ զգույշ ձևով են փաթիլները նստում ծառերի ճյուղերին։ Միգուցե վտանգավոր են սուր սառցալուլաները, բայց շատ փայլփլուն են, երբ արևը ընկնում է նրանց վրա։ Իսկ ինչ ուրախ ժպիտներ է պարգևում ձմեռը երեխաներին։ Նրանք շատ են սրիրում ճերմակ ձյան հետ խաղալ։ Ինչքան էլ, որ ձյուն ես էլ եմ սիրում, սակայն կյանքում չեմ հասկացել, թե ձյան ինչն է այդքան հետաքրքրություն և սեր առաջացնում մեր մեջ։Մեկ այլ հիասքանչ պատճառ է Նոր տարին, ձմեռը սիրելու համար։ Ինձ համար Նոր տարին ընտանիքի անդամների հետ հավաքույթն է և միասին լավ ժամանակ անցկացնելը։Ինչպես բոլոր եղանակները՝ այդպես էլ ձմեռն իր ձևով է յուրահատուկ։

No Comments »

Перейти к верхней панели