Մերի Իսկանդարյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մեծ Բրիտանիա

Անգելինա

Մեծ Բրիտանիայում Ամանորիա  տոնակատարությունը տեղի է ունենում դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը՝ ըստ Գրիգորյան օրացույցի։ Նոր տարին համարվում է առավել քիչ կարևոր տոն, քան Սուրբ ծնունդը, այդ իսկ պատճառով տոնվում է առանց նվերների։ Չնայած դրան՝ Շոտլանդիայում ամեն ինչ հակառակն է։

Անահիտ

Ավանդույթներ

Բրիտանիայում Ամանորի հետ կապված են մի շարք հնագույն ավանդույթներ և սովորույթներ։  Ընդունված է, երբ գալիս է կեսգիշերը, նրանք բացում են տան հետին դուռը և ճանապարհում Հին տարին, իսկ զանգերի վերջին ղողանջի հետ Նոր տարին բերում են տուն արդեն դիմացի դռնով։

 

Եթե 12-րդ ղողանջից հետո տուն մուգ մազերով երիտասարդ մարդ է մտնում (առաջին հյուր), ապա եկող տարին հաջողակ կլինի։ Առաջին հյուրը պետք է հաց, ածուխ և մի պտղունց աղ բերի։ Դրանից հետո նա այրում է ածուխը բուխարիում, բոլորը միմյանց շնորհավորում են, իսկ հյուրին, որը հաջողություն է բերում, անպայման հյուրասիրում են։

Անահիտ

Տոնախմբություններ

Դեկտեմբերի վերջին Լոնդոնի փողոցներով անցնում են տոնախմբությունները՝ Լոնդոնի ամանորյա շքերթը, որին մասնակցում է ավելի քան տասը հազար մարդ, ներառյալ՝ երաժիշտները և աճպարարները, դիմակավորված մարդիկ. Չինական շքերթը՝ պարերով, երգերով և տոնախմբության անբաժանելի մաս հանդիսացող հրավառությամբ, այլ փողոցային փառատոններ՝ Սանտա Կլաուսի և հեքիաթների հերոսների՝ Մարտի նապաստակի, Պանչի և այլոց մասնակցությամբ։

Մերի

Ամանորյա զարդարանքներ 

 

Սովորաբար բոլոր ամանորյա զարդարանքները մնում են տանը Սուրբ ծնունդից. դրանցից են եղևնու, բաղեղի և մզամուրճի տերևները որոնք կախում են դռան, ջահի և լուսամփոփների վրա։ Իհարկե, կենտրոնում գտնվում է տոնածառը։

 

Անգելինա

Ամանորյա սեղան

Ամանորին բրիտանացիների սիրելի խորտիկներից են. խնձորով թխուկը, վարսակի՝ շրջանի տեսք ունեցող բլիթները՝ կենտրոնում բացվածքով, պուդինգը, քեբեն պանիրը, իսկ տաք ուտեստներից՝ տապակած սագը, բիֆշտեքսները։ Շոտլանդիայում նաև թխում են փխրուն տորթ՝ նուշով, ընկույզով, մարցեպանե արձանիկներով և շաքարից պատրաստված ազգային խորհրդանիշներով։ Տնային տնտեսուհիները պատրաստում են նաև հնդկահավ՝ շագանակներով և կարտոֆիլով, տապակած բրյուսելյան կաղամբ և մսային թխուկներ։ Ամանորի բրիտանական ավանդական ըմպելիքը պունշն է։

 

 

Բոլորով

Շնհորավորանք

  1. Merry Christmas and Happy New Year! Շնհորավոր ամանոր և սուրբ ծնունդ
No Comments »

Մայրենի

Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրի՛ր (դրանք ինչպե՞ս փոխվեցին):

Ով

Այգում մի մարդ ինչո՞վ գործ էր անում։

Այգում մի մարդ Բահով գործ էր անում։

Այգում մի մարդ մկրատով գործ էր անում։

Այգում մի մարդ թիակով գործ էր անում

Բահ, մկրատ, թիակ:

 

2. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրի՛ր (դրանք ինչպե՞ս փոխվեցին):

Ով

Հիանում էր ինչո՞վ:

Հիանում էր եգով։

Հիանում էր աշխարհով։

Հիանում էր ընկերներով

Հիանում էր շարժումներով

Երգ, աշխարհ, ընկերներ, շարժումներ:

 

3. Տրված նախադասությունները լրացրո՛ւ դպրոց բառով՝ ուշադրություն դարձնելով վերջավորություններին:

 

Ամեն առավոտ դպրոց եմ գնում:

Մի մեքենա մոտեցավ մեր դպրոցին:

Այսօր Արան վերջինը դուրս եկավ դպրոցից:

Մեր դպրոցով բոլորս էլ հիանում ենք:

Ես ու քույրս սովորում ենք դպրոցում:

 

4. Բառակապակցություններ կազմի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն՝ տրված գոյականները գրելով: Բառերին ի՞նչ վերջավորություններ ավելացան:

Ին

Պառկել որտե՞ղ:

Ծովափ, մահճակալ, անդունդի եզր, գետի ափ, անտառի բացատ, անկողին, հիվանդանոց:

 

5. Բառակապակցություններ կազմիր հարցում արտահայտող բառի փոխարեն՝ տրված գոյականները գրելով:

 

Ծանոթանալ  տեսակետի հետ ։

Ծանոթանալ զբոսաշրջիկի հետ։

Մրցակից, կարծիք, տեսակետ, գիրք, մեքենա, աղջիկ, տղա զբոսաշրջիկ (կարող ես ուրիշ բառեր էլ գրել):

 

6. Բառակապակցություններ կազմի՛ր՝ հարցում արտահայտող բառի փոխարեն գոյականներ գրելով:

 

Սիրահարվել տղային. Սիրահարվել ինչի՞ն գորգին

Սիրել մայրիկին: Սիրել բնությունը։

 

7. Հիվանդ, գազան բառերին ավելացրո՛ւ ի, ից, ներ, ով, ը վերջավորությունները և ստացված բառաձևերով նախադասություններ կազմիր:

Հիվանդը փաղջեց գազաններին։

Հիվանդը բուժվում էր հիվանդանոցում։

Հիվանդը հաց էր ուտում և գազաններըհ արձակվեցին նրա վրա։

Հիվանդը ապաքինվեց։

No Comments »

Перейти к верхней панели