Մերի Իսկանդարյան

Միջին Դպրոց 7-1 Դասարան

Հարցեր և առաջադրանքներ

Արդյոք կենդանիներն ունե՞ն կառուցվածքի և կենսագործունեու­թյան առանձնահատկություններ: Որո՞նք են դրանք:

Կենդանիները տարբեր չափ­ի են, կազմված են տարբեր մասերից, կենդանիների մարմինն ունի տարբեր օրգաններ:

Ինչո՞ւմն է կենդանիների աճի և զարգացման առանձնահատկությունը:

Կենդանիներն աճում են ամբողջ մարմնով և մինչև որոշակի տարիք:

Կենդանիների տեղաշարժման ի՞նչ օրգաններ գիտեք:

Փոքր կենդա­նիների մտրակները և թարթիչները, որդերի խոզանները, շատ միջատների թևերը և ոտիկները, ձկների լողակները, թռչունների թևերը և ոտքերը, կաթ­նասունների վերջույթները տեղաշարժվելու համար են:

Ինչո՞վ են սնվում կենդանիները:

Բույսերով և կենդանիներով:

No Comments »

Առաջադրանքներ

Ի՞նչ է եղանակը:

 

Օրվա րնթացքում երկինքն ամ­պում է, անձրև է թափվում, օրր ցրտում է, կամ էլ հակառակր՝ ամպերր ցրվում են, անձրևր դադարում է, երևում է արևը, օրր տաքանում է: Մթնոլորտում դիտված այդ վիճակն անվանում են եղանակ։

 

2.Ինչո՞ւ երկրագնդի տարբեր մասերում տարբեր եղանակ է:

 

Քանի որ երկրագնդի տարբեր մասերում ջերմաստիճանր, ճնշումր և խոնավությունր միշտ տարբեր են, հետեաբար՝ եղանակր նույնպես տար­բեր տեղերում տարբեր է:

 

3.Ի՞նչ է նշանակում եղանակի կանխատեսում: Ինչո՞ւ է դա անհրաժեշտ:

 

Եղանակր կանխատեսել՝ նշանակում է վաղօրոք իմանալ տվյալ վայ­րում սպասվող եղանակային փոփոխությունները։

 

Եղանակի կանխատեսումներր չափազանց կարեոր են օդագնացու­թյան, ծովագնացության, ցամաքային տրանսպորտի, գյուղատնտեսու­թյան, զբոսաշրջության և այլ ոլորտների համար:

No Comments »

Հարցեր և առաջադրանքներ

Ինչպե՞ս են առաջանում մթնոլորտային տեղումները:

Ամպերում ջրային գոլորշիներր սառելով, խտանում են, վերածվում ջրի կաթիլների, իսկ եթե օդի ջերմաստիճանը բացասական է՝ սառցաբյուրեղների: Դրանք, կուտակվելով, խոշորանում են և Երկրի ձգողական ուժի ազդեցությամբ թափվում են Երկրի մակերևույթի վրա՝ առաջացնելով մթնո­լորտային տեղումներ:

 

Մթնոլորտային տեղումների ի՞նչ տեսակներ գիտեք: Թվարկեք հե­ղուկ և պինդ տեղումները:

Մթնոլորտային տեղումներր լինում են հեղուկ (անձրև, ցող) և պինդ (ձյուն, կարկուտ, եղյամ):

 

Ինչպե՞ս են առաջանում անձրևը և ձյունը:

Անձրևն առաջանում է օդի միայն դրական ջերմաստիճանների դեպ­քում, երբ մթնոլորտում կա բավարար քանակությամբ ջրային գոլորշի: Ձյունը, ի տարբերություն անձրևի, առաջանում է օդի 0 °0-ից ցածր ջերմաստիճանում: Նախ՝ ձևավորվում են մանր սառցաբյուրեղներ, որոնք, միանալով ի­րար և սնվելով շուրջն եղած գոլորշիներով, խտանում են, խոշորանում, կազմում են փաթիլներ և, Երկրի ձգողական ուժի շնորհիվ՝ թափվում ցած:

 

Ինչպե՞ս են առաջանում ցողը և եղյամը։

Ցողը Երկրի մակերևույթի, բույսերի և զանազան առարկաների վրա նստած ջրի մանր կաթիլներն են: Դրանք գոյանում են հիմնակա­նում տարվա տաք սեզոնում, օդի դրական ջերմաստիճանի պայմաննե­րում, պարզկա գիշերային ժամերին:

 

Գիշերր, երբ օդր սառում է, ջրի գոլորշիներն վերածվում են ջրի մանր կաթիլների և նստում բույսերի ու տարբեր առարկաների վրա:

 

Եղյամը ձյան նմանվող սառցի բյուրեղների նստվածքն է բույսերի և այլ առարկաների վրա:

 

Եղյամն առաջանում է տարվա ցուրտ եղանակին, պարզկա գիշերնե­րին, երբ օդի ջերմաստիճանր 0 °0-ից ցածր է:

 

Մթնոլորտային ո՞ր տեղումներն են առավել շատ դիտվում ձեր բնա­կավայրում:

Մեր բնակավայրում տեղումները լինում են ձյան և անձրևի տեսքով:

No Comments »

Հարցեր և առաջադրանքներ

 

Ե՞րբ է օդը համարվում ջրային գոլոշիներով հագեցած:

Այն դեպքում, երբ օդում առկա գոլորշիների քանակր տվյալ ջերմաս­տիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող րնդունել, գոլորշին համարում են հագեցած

Ի՞նչ է օդի բացարձակ խոնավությունը:

Ջրային գոլորշիներ պարունակող օդն անվանում են խոնավ: Օդը բնութագրում են բացարձակ և հարաբերական խոնավություններով։Սակայն բացարձակ խոնավությունր դեռես չի բնութագրում օդի չոր կամ խոնավ լինելու իրական չափը:

Ի՞նչ է բնութագրում օդի հարաբերական խոնավությունը:

Օդի խոնավությունր առավել հստակ բնութագրվում է հարաբերական խոնավությամբ, որր ցույց է տալիս, թե տվյալ ջերմաստիճանում ջրային գոլորշին որքա՞ն է մոտ հագեցած լինելուն:

Ի՞նչ է խոնավաչափը, ի՞նչ սկզբունքով է աշխատում:

Հարաբերական խոնավությունր չափում են խոնավաչափ կոչվող սարքով: Առավել կիրառականր մազային խոնավաչափն է, որի աշխատանքը հիմնված է խոնավության նկատմամբ մազի զգայնության վրա. խոնավությունից մազը երկարում է, չորանալիս՝ կարճանում: Այդ փոփոխությունը հաղորդվում է սարքի սլաքին, որր ցույց կտա հարաբերական խոնավության համապա­տասխան արժեքը:

Ի՞նչ տարբերություն կա ամպի ու մառախուղի միջև:

ամպը՝ Երկրի մակերևույթից բարձր շերտերում, իսկ մառախուղը՝ Երկրի մակերևույթին մոտ:

Թվարկեք և բնութագրեք ամպերի տեսակները:

կույտավոր (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետրավոր (տեղումներ չեն առաջացնում):

No Comments »

Հարցեր և առաջադրանքներ

 

 

Ի՞նչ տեղեկություններ են մեզ հայտնի Դավիթ Անհաղթի կենսագրությունից:

5-6-րդ դարերի հայ փիլիսոփայական մտքի մեծագույն ներ­կայացուցիչը Դավիթ Անհաղթն է: Նրա անունը նույնացվում է նաև իմաստուն փիլիսոփա հասկացության հետ: «Ան­հաղթ» պատվավոր անունը նա ստացել է հունական քաղաքներում փիլիսոփա­յական բանավեճերի ժամանակ տարած հաղթանակների համար:

 

Ինչպես է բացատրվում «Անհաղթ» մականունը։

Անհաղթ անունը նա ստացել է հունական քաղաքներում փիլիսոփայական բանավեճերի ժամանակ տարած։

 

Ո՞վ է Անանիա Շիրակացին։ Գիտության որ բնագավառներում է նա ուսումնասիրություններ կատարել։

Անանիա Շիրակացին միջնադարյան հայ իրականության մեջ բնական գիտությունների ամենանշանավոր ներկայացուցիչն է: Նա ծնվել է 7-րդ դարի սկզբին Շիրակ գավառի Անի ավանում: Շիրակացու գիտական հայացքները ձևավորվել են Տրապիզոնում հույն գիտնական Տյուքիկոսի մոտ ուսանելու տարիներին: Վերա­դառնալով հայրենի գավառ՝ Շիրակացին բացում է դպրոց և մանկավարժական աշխատանքին զուգահեռ զբաղվում գիտական

գործունեությամբ:

 

Ո՞րն է Շիրակացու ամենանշանավոր աշխատությունը և ինչի՞ մասին է այն։

Շիրակացուց մեզ են հասել ար­ժեքավոր աշխատանքներ՝ նվիրված մաթեմատի­կային, աստղագիտությանը, օդերևութաբանու­թյանը, պատմությանն ու աշխարհագրությանը:

 

Ներկայացրեք ձեր ծննդյան տարեթիվը ըստ Շիրակացու տառանիշերի աղյուսակի:

2008-ՍԸ

 

Տառանիշերով արտահայտեք հետևյալ տարեթվերը` 885-ՊՁԵ, 1045-ՌԽԵ, 1722-ՌՉԻԲ, 1991-ՌՋՂԱ, 2014-ՍԺԴ:

Ըստ հայկական մեծ թվականության’ Անիի Մայր տաճարի կառուցումն ավարտվել է ՆԽԹ թվականին: Հաշվեք, թե որ թվականն է դա ներկայիս թվականությամբ։

449

 

Ուսուցչի օգնությամբ փորձեք պարզել, թե համաձայն «Աշխարհացույցի»’ Հայաստանի ո՞ր նահանգի տարածքում է գտնվում ձեր բնակավայրը։

No Comments »

Հարցեր և առաջադրանքներ

Հարցեր և առաջադրանքներ

 

Ի՞նչ է մթնոլորտային ճնշումը:

Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առար­կաների վրա գործադրած ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։

 

2. Ի՞նչ սարքով են չափում մթնոլորտային ճնշումը:

 

Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափ (բարոմետր) կոչվող սար­քով, որր լինում է սնդիկային և մետաղային՝ աներոիդ (առանց հեղուկի):

 

3. Ինչպե՞ս է փոխվում մթնոլորտային ճնշումն ըստ բարձրության:

 

Սնդիկային ճնշաչափը բաղկացած է 1 մ երկա­րությամբ, մի ծայրը փակ ապակե խողովակից, որի վրա կան միլիմետրային բաժանումներ (1000 մմ), և լցված է սնդիկով: Բաց ծայրով այդ խողովակը շրջված է սնդիկով լցված թասի մեջ ։Այդ դիրքում խողովակում սնդիկի սյան բարձրությունը՝ արտահայտված միլիմետրերով, կլինի տվյալ վայրի մթնոլորտային ճնշումը:

 

4. Ի՞նչ է իզոբարը:

 

Քարտեզի վրա հավասար մթնոլորտային ճնշումներր պատկերում են հատուկ տարված գծերով, որոնք կոչվում են իզոբարեր ((հունարեն, իզոս՝ հավասար, բարոս՝ ծանրություն, ճնշում բառերից):

 

5. Ի՞նչ են ցիկլոնը և անտիցիկլոնը:

 

Երկրագնդի վրա մթնոլորտային ցածր ճնշման մարզն անվանում են ցիկլոն, իսկ մթնոլորտային բարձր ճնշման մարզը՝ անտիցիկլոն:

 

6. Երևանում մթնոլորտային ճնշումը հավասար է 660 մմ բարձրությամբ սնդիկի սյան գործադրած ճնշմանը: Հաշվեք, թե նույն պահին ճնշու­մը որքա՞ն կլինի Սևանա Լճի ափին, եթե այն Երևանից բարձր է մոտ 1 կմ:

 

660 մմ — 1 * 100 մմ = 560մմ

 

Պատ․՝ 560 մմ

No Comments »

Գյումրի

Գյումրու քարտեզը

Գյումրու եղանակը

Երևան- Գյումրի հեռավորությունը՝ 127 կմ է, տևողությունը մոտ 2ժամ, 24 րոպե։

Մենք շատ հաճախ ենք ընտանիքով նայում Ֆրունզիկ Մկրտչյանի ֆիլմերը, նայել եմ Մեր մանկության տանգոն և շատ հավանել,ես սիրում եմ տարբեր ֆիլմեր դիտել հայրիկիս հետ։

Իմ տպավորությունների մասին

Ես 4 անգամ եմ եղել Գյումրիում և շատ գոհ եմ եղել։

Ես շատ ուրախ եմ որ գնում ենք Գյումրի քանի որ իմ ընկերները և քույրիկները գալու են։

Ես վստահ եմ որ շատ լավ է անցնելու մեզ լավ օր❤️

No Comments »

Քյուառ կոդ

Բարև ձեզ, այսօր  մենք հյուրեր ունենք մեզ ընկեր Դավիթը և ընկեր Անգելինան բացատրեցին ինչ է քյուառ կողը և ինչի համար, և մենք ինքներս ստեղծեցինք քյուառ կոդ։ Սայել իմ պատրաստածն է կարող եք նկարով բացել և տեսնել ինչ եմ գրել։

No Comments »

Դվին

Բարև, իմ անունը Մերի է, և ես այսօր  ունեցել եմ շատ հրաշալի օր։ Մենք գնացել ենք Դվին մայրաքաղաք,Մենք երբ նախաճաշելուց հետո մենք իմացանք որ որտեղ որ նախաճաշել ենք այդ շինությունը եղել է շատ հին։ Իսկ հետո բարձրացանք մի փոքրիկ բլուր որտեղ մենք այսպես ասած մի փոքրիկ պեղում էինք կազմակերպել, որտեղ էլ գտանք հին ամանների կտորներ, ու ասեմ ավելին նրանց գույնը մինչև օրս պահպանվում է։

No Comments »

Երկրաշարժ

Երկրաշառժից առաջ

Միշտ պետք է ունենա ուտելիքով, ջրով, տաք հագուստով, քնապարկով լի պայուսակ և այն ամեն օր փոխել վորպեսզի ուտելիքը չփչանա։ԵՒ պետք է ունենալ դեղեր։

Որպեսզի կարողանանք փրկվել։

 

Երկրաշառժի ժամանակ

Եթե ապրում ես 2 հարկից բարձր պետք չե իջնել պետք է սեղանի տակ թաքնվել և ձեր գլխի տակ պահել փափուկ բարձ, պետք է ինչոր անկյունում կանգնել և աթոռ պահել գլխի վերևում։

Երկրաշարժից հետո

Պանիկայի մեջ չընկնել քանի որ շենքը ամեն մի վայրկյանի կարող է շենքը փլվել։

 

No Comments »

Перейти к верхней панели