Մերի Իսկանդարյան

Միջին Դպրոց 7-1 Դասարան

Հին հունաստան

on 9 октября, 2024

Շուրջտարյա նախագիծ

ԵԶՐՈՒՅԹՆԵՐ

Դեմոս Հին հունական պոլիսի լիիրավ քաղաքացիներ:

Պոլիս — Հին հունական ինքնիշխան քաղաք–պետություն:

Խմբիշխանություն — Կառավարման ձև, երբ իշխանությունն ավագանու ձեռքում է:

ժողովրդավարություն — Կառավարման ձև, երբ օրենքների ստեղծմանը և կառավարմանը մասնակցում է ողջ ժողովուրդը:

Աշխարհաժողով — Պոլիսի ազատ քաղաքացիներից կազմված ժողովրդական ժողովը` գերագույն օրենսդիր մարմինը:

Օստրակիզմ — Աթենքում կիրառվող օրենք, որի նպատակն էր քվեարկության միջոցով երկրից տասը տարով վտարել ժողովրդավարության համար

վտանգ ներկայացնող քաղաքացիներին:

Սպարտիատներ — Սպարտայի պոլիսի լիիրավ քաղաքացիները:

Հելոտ — Սպարտայի պոլիսի անազատ բնակչությունը

Ամֆիթատրոն — Թատերական ներկայացման համար կառուցված կիսաշրջանաձև շինություն:

Օլիմպիական խաղեր Օլիմպիական աստվածներին նվիրված մարմնամարզական մրցումներ:

Հելլենականություն Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներով սկսված դարաշրջան:

 

ԲԱՌԱՊԱՇԱՐ

Բալկանյան թերակղզի — Թերակղզի Եվրոպայի հարավում:

 

Էգեյան ծով — Ծով Բալկանյան թերակղզու և Փոքր Ասիայի միջև:

 

Մակեդոնիա Հին պետություն Բալկանյան թերակղզու հյուսիսում։

 

Միջավայրը

Հին հունական քաղաքակրթությունը ձևավորվել է Բալկանյան թերակղզու հարավում՝ ներկայիս Հունաս տանի տարածքում՝ Էգեյան ծովի կղզիներում և Փոքր Ասիա թերակղզու արևմուտքում։ Հունաստանը հիմնականում լեռնային երկիր է, որտեղ քիչ են երկրագործության համար պիտանի հողերը: Հացահատիկային կուլտուրաների մշակման համար նպաստավոր պայմանների սղությունը խոչընդոտում էր բնակչության կենսապահովման խնդիրը: Այդ պատճառով այստեղ ավելի զարգացած էին անասնապահությունը և այգեգործությունը: Պարենի խնդիրը, ինչպես նաև կլիմայական պայմանների տատանումները պատճառ դարձան, որպեսզի հույների մի մասը արտագաղթեր երկրից: Զարգացած նավագնացության շնորհիվ նրանք Մի- ջերկրական և Սև ծովերի առափնյա շրջաններում հիմնադրեցին նոր բնակավայրեր` գաղութներ (օրինակ՝ ներկայիս Մարսելը, Նեապոլը, Տրապիզոնը և այլն):

 

Հունական քաղաքակրթության սկիզբը

Հունական քաղաքակրթության սկիզբը Կրետե-միկենյան դարաշրջանն է (Ք. ա. III-II հազ.): Այս դարաշրջանում աչքի էր ընկնում հունական ամենախոշոր կղզի Կրետեում ստեղծված պետությունը, որի մայրաքաղաքը Կնոսոսն էր:

Ըստ հունական ավանդության՝ Կրետեի արքա Մինոսը իրեն էր ենթարկել Էգեյան ծովի ավազանի երկրները և բոլորը նրան հարկատու էին: Նա միաժամանակ պետության աշխարհիկ և հոգևոր գերագույն ղեկավարն էր:

 

Կրետեի պետությունը անկում ապրեց Ք. ա. XV դարում մեծ ուժգնության հրաբխի ժայթքման հետևանքով, որից հետո այն նվաճվեց հունալեզու աքայացիների կողմից:

 

Պոլիսի ձևավորումը

Ք. ա. VIII–VI դարերում սկսում են ձևավորվել բազմաթիվ փոքր քաղաք–պետություններ, որոնք կոչվում էին պոլիսներ

Առավել խոշոր պոլիսներն էին Կորնթոսը, Աթենքը, Մեգարան, Սպարտան: ժողովրդի (դեմոս) մեծամասնությունը ազատ գյուղացիներն էին: Բնակչության վերնախավը կազմում էր տոհմային ավագանին, որն ուներ և՛ հող, և՛ հարստություն, և՛ հասարակական բարձր դիրք: Պետության կառավարումը ավագանու ձեռքում էր: Կառավարման այս ձևը կոչվում էր խմբիշխանություն (օլիգարխիա): Դեմոսի ստորին խավը պայքարում էր ավագանու դեմ իր իրավունքների համար:

Շատ պոլիսներում դեմոսը հաղթեց, և ստեղծվեց կա

ռավարման նոր համակարգ՝ ժողովրդավարություն

(դեմոկրատիա): Հին Հունաստանի պոլիսներից առավել խոշորը և հզորը Աթենքն ու Սպարտան էին:

 

Աթենական պոլիսը

Ք. ա. 594 թ. Աթենքում կառավարիչ Սոլոնի բարեփոխումների շնորհիվ հաստատվեցին ժողովրդավարական կարգեր: Այսուհետև պոլիսի կառավարման գործին մասնակցում էին բոլոր չափահաս տղամարդիկ: Մարդկանց ծագումն այլևս վճռորոշ նշանակություն չուներ: Աթենքի գերագույն օրենսդիր մարմինը աշխարհաժողովն էր՝ էկլեսիա: Այն ընտրում էր կառավարման նոր բարձրագույն մարմին՝ ստրատեգոսների խորհուրդ:

 

Աթենքում գործում էր նաև օստրակիզմի իրավունքը: Ամեն տարի Աշխարհաժողովի մասնակիցներին առաջադրվում էր հետևյալ հարցը. «Ո՞ւմ ես համարում Աթենքի համար վտանգավոր»: Նախապես բաժանված կավե սալիկների (օստրակոն) վրա յուրաքանչյուրը գրում էր նրա անունը, ում համարում էր այդպիսին: Ով ամենից շատ էր հիշատակվում, տասը տարով վտարվում էր քաղաքից: Այն ի սկզբանե նախատեսված էր, որպեսզի թույլ չտրվի որևէ մեկին բռնի ուժով տիրել իշխանությանը։ Սակայն ժամանակի ընթացքում օստրակիզմը վերածվեց քաղաքական պայքարի միջոցի:

 

Հին Սպարտայի պոլիսը

Սպարտայի պոլիսը օլիգարխիական բնույթ ուներ: Սպարտայի բնակչությունը բաղկացած էր երկու ոչ իրավահավասար դասերից` փոքրաքանակ սպարտիատներից և մեծաքանակ հելոտներից: Սպարտիատներն իրենց ունեցվածքով և իրավունքներով հավասար էին: Նրանք չէին զբաղվում երկրագործությամբ և արհեստներով, այլ զինվորներ էին և ժամանակի մեծ մասը նվի րում էին մարմնակրթությանը և ռազմական գործին: Սպարտիատները Հին Հունաստանի ամենաարհեստավարժ զինվորներն էին: Նրանք ապրում էին համեստ և չափավոր կյանքով, քչախոս էին: Նրանց քչախոսությունը և կարճ ու կտրուկ պատասխանները դարձել են թևավոր խոսք՝ լակոնիկ խոսելաոճ:

 

Պատերազմ գնալիս սպարտացի զինվորն ուներ միայն մեկ ճանապարհ՝ հաղթել կամ զոհվել: Որդուն պատերազմ ուղարկող մայրը, նրան տալով վահանը, պատվիրում էր. «Վահանով կամ վահանի վրա»: Դա նշանակում էր, որ զինվորը պետք է կա՛մ հաղթի, կա՛մ զոհվի և Սպարտա բերվի վահանի վրա:

Յուրաքանչյուր սպարտացի ընտանիքի տրվում էր հողակտոր՝ այնտեղ ապրող հելոտներով, որոնք պարտավոր էին մշակել հողը և սպարտիատին վճարել հարկ բնամթերքով: Հելոտները զուրկ էին քաղաքացիական իրավունքներից:

Սպարտայում համատեղ կառավարում էին երկու

արքաներ, որոնց իշխանությունը ժառանգական էր: Կար

նաև Ծերակույտ, որը կազմված էր 28 անդամից: Նրանք

ընտրվում էին ցմահ՝ ամենանշանավոր տոհմերի ներկայացուցիչներից: Արքաների հետ նրանք կազմում էին

պետական կառավարման գերագույն մարմինը:

 

Հույն-պարսկական պատերազմները

Ք. ա. V դարում Աքեմենյան Իրանը փորձեց նվաճել Հունաստանը: Ք. ա. 490 թ. Աթենքը Մարաթոնի ճակատամարտում պարտության մատնեց պարսիկներին: Ք. ա. 480-479 թթ. աքեմենյան արքա Քսերքսեսը ձեռնարկեց մեծ արշավանք դեպի Հունաստան: Պատերազմի սկզբում Թերմոպիլյան կիրճում պարսկական վիթխարի բանակը հաղթեց Սպարտայի արքա Լեոնի դասի300 զինվորներից բաղկացած փոքրաթիվ ջոկատին. Լեոնիդասը և նրա բոլոր զինվորները հերոսա բար զոհվեցին անհավասար մարտում։ Սակայն հետագայում հույները կարողացան հասնել հաջողության և վտարել պարսիկներին:

 

Աթենական պետության ոսկե դարը. Պերիկլես Հույն-պարսկական պատերազմներից հետո Աթենքը մեծ վերելք ապրեց շնորհիվ ականավոր պետական գործիչ Պերիկլեսի գործունեության: Պերիկլեսը կարգավորեց Աթենքի հասարակական և քաղաքական կյանքը: Անկախ իրենց ունեցվածքից և դիրքից Աթենքի քաղաքացիներն օրենքի առաջ հավասար էին:

Պետական պաշտոն վարելու համար սահմանվեց աշխատավարձ: Ամենաաղքատ քաղաքացիներն անգամ հնարավորություն ստացան մասնակցելու պետական գործերին: Մեծացավ աշխարհաժողովի դերը: Այն ընդունում էր

օրենքները և հետևում դրանց կատարմանը: Աշխարհաժողովը քննարկում էր պաշտոնյաների հաշվետվությունը,

որոշում արտաքին քաղաքականության խնդիրները: Պերիկլեսյան Աթենքը դարձավ արվեստների և գի տության կենտրոն: Այստեղ ապրում ու ստեղծագործում էին շատ նշանավոր պատմագիրներ, իմաստասերներ, թատերագիրներ, ճարտարապետներ: Քաղաքում կառուցվեցին բազմաթիվ տաճարներ և պետական շինություններ: Աթենքը վերածվեց Հունաստանի մշակութային կենտրոնի:

Պերիկլեսի շրջանի Աթենքը համարվում է ժողովրդավարության և հունական մշակույթի զարգացման գագաթնակետը:

 

Պոլիսային քաղաքակրթության անկումը

Ք. ա. 431-404 թթ. հունական պոլիսները Աթենքի և Սպարտայի գլխավորությամբ պատերազմում էին միմյանց դեմ: Պատերազմին միջամտեց նաև Աքեմենյան տերությունը, որին ձեռնտու էր հունական պետությունների թուլացումը: Չնայած Սպարտան հաղթեց, սակայն պատերազմը քայքայեց պոլիսների տնտեսությունը և սրեց ներքին հակասությունները:

Այս ծանր պայմաններում առաջատար պոլիսներում դեմոսը սկսեց վերասերվել ամբոխի: Նրան օտար դարձան վեհ գաղափարները: Հայտնվեց քաղաքական գործիչների մի նոր սերունդ, որն առաջնորդվում էր ոչ թե հասարակության, այլ սեփական շահերով: Նրանց կոչում էին ամբոխավարներ: Պոլիսային համակարգի անկումից օգտվեց Բալկանյան թերակղզու հյուսիսում գտնվող Մակեդոնիան, որը նվաճեց Հունաստանը:

 

Հին հունական մշակույթը

Հույները ստեղծեցին մշակութային անանց արժեքներ, որոնք կազմում են արդի եվրոպական մշակույթի

հիմքը:

 

Ք. ա. VIII դ. ստեղծվեց հունական այբուբենը, որի հիման վրա սկզբնավորվեց գրավոր մշակույթը: Պոլիսներում սկսեցին պետական ծախսերով բացել տարրական դպրոցներ: Երեխաներին սովորեցնում էին գրել, կարդալ, հաշվել, երգել։ Հունաստանում գրաճանաչության մակարդակը բարձր էր: Հետագայում բացվեցին նաև բարձրագույն դպրոցներ:

Հին հունական գրականությունը հնագույնն է Եվրոպայում։ Հոմերոսի «Իլիական» և «Ոդիսական» պոեմները համարվում են համաշխարհային գրականության գլուխգործոցներ: Հետագա սերունդներն այդ պոեմներն անվանել են «հունական կյանքի հանրագիտարան»:

 

Հունական աստվածները և հերոսները դարձել են համաշխարհային գրականության մեջ ամենահիշատակվող կերպարները:

Հունաստանում հատկապես զարգացած էին ճար տարապետությունն ու քանդակագործությունը: Ճարտարապետական մեծարժեք շինություններ էին ստեղծվում բոլոր զարգացած պոլիսներում: Աթենքի հովանավոր աստվածուհուն՝ Աթենասին նվիրված տաճարըՊարթենոն, համարվում է համաշխարհային արվեստի գլուխգործոցներից մեկը: Մարմնակրթությունը հին հույների կյանքի անբաժանելի մասն էր: Նրանց կարծիքով մարդը պետք է ձգտեր կատարելության ինչպես մտավոր, այնպես էլ ֆիզիկական զարգացման գործում։ Կառուցվում էին գիմնասիոններ, որտեղ մարդիկ զբաղվում էին տարբեր մարզաձևերով վազք, ըմբշամարտ, բռնցքա մարտ, նետաձգություն, ձիավարություն և այլն: Շուտով սկսեցին կազմակերպել համահունական մրցումներ: Դրանցից ամենատարածվածը օլիմպիական աստվածների պատվին կազմակերպվող խաղերն էին, որոնք անցկացվում էին չորս տարին մեկ անգամ։ Առաջին օլիմպիական խաղերը կազմակերպվել են Ք. ա. 776 թ.:

 

Դիոնիսոս աստծուն նվիրված ծիսակատարություններից ծնվեց թատրոնը: Ներկայացումների համար կառուցում էին կիսաշրջանի տեսքով շինություններ, որոնք կոչվում էին ամֆիթատրոններ:

Թատրոնի ճարտարապետությունը ընդօրինակվեց ժամանակակից աշխարհում և տարածվեց` դառնալով ներկայիս արևմտյան թատրոնի հիմքը:

Հույները մեծ ներդրում են ունեցել նաև գիտության տարբեր ճյուղերի զարգացման ոլորտում:

Հույները համարվում են արևմտյան իմաստասիրական դպրոցի հիմնադիրները: Հունաստանի ամենանշանավոր իմաստասերներն էին Սոկրատեսը, Պլատոնը և Արիստոտելը:

Հույն բժիշկ Հիպոկրատեսը համարվում է բժշկության հայրը, իսկ Հերոդոտոսը՝ պատմահայրը: Նրա ջանքերով պատմագիտությունը դարձավ առանձին գիտաճյուղ:

Հին Հունաստանում է ձևավորվել նաև Դեմոկրիտեսի ատոմային ուսմունքը: Այն բնության և ողջ տիեզերքի մասին առաջին կառուցվածքային բացատրությունն էր:

Հույն գիտնական Պյութագորասի աշխատություններն ընկած են մաթեմատիկայի զարգացման հիմքում։ Նա նաև առաջինն էր, ով հիմնավորեց երկրի

գնդաձև լինելը:

Հին հունական ժողովրդավարությունը մարդկության պատմության ամենամեծ նվաճումներից մեկն է

համարվում:

 

Օլիմպիական աստվածները

Զևս — աստվածների հայրը

Հերա — ընտանիքի, մայրության դիցուհին էր, Զևսի կինը

Ապոլոն — Արեգակի, գուշակության, բժշկության աստ վածը, հովանավորում էր գիտությունները, ար

վեստները և արհեստները

Աֆրոդիտե — գեղեցկության ու սիրո դիցուհին

Աթենաս իմաստության, ճարտարության և արհեստների դիցուհին

Հերմես — Զևսի բանբերը

Արես — ռազմի աստվածը

Դիոնիսոս պտղաբերության, գինու և զվարճանքի

աստվածը:

Պոսեյդոն — ծովերի և օվկիանոսների տիրակալը, նավագնացների հովանավորը

Հադես մեռյալների, ստորերկրյա աշխարհի աստվածը


Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Перейти к верхней панели