Category Archives: Կենսաբանություն 7

Քորդավորների բազմազանությունը

Քորդավորների բազմազանությունը

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

  1. Թվարկեք 4- 5  քորդավոր կենդանի:Նշտարիկ, գորտ, արջ, մողես:
  2. Ներկայացնել Նշտարիկի մարսողությունը և շնչառություն:
    Նշտարիկի բերանը գտնվում է կարճ շոշափուկներով պսակի հիմքում: Շոշափուկների անընդհատ շարժի շնորհիվ ջուրը մղվում է դեպի նախաբերանային ճեղք, որտեղից էլ դեպի բերան: Բերանին հաջորդում է կլանը, որտեղից էլ սնունդը անցնում է աղիք: Աղիքում կատարվում է մարսողություն, իսկ չմարսված մնացորդները դուրս են բերվում հետանցքով:
      Նշտարիկի արյունը հոսում է անոթներով և չի լցվում օրգանների միջև եղած խոռոչները, այսինքն՝ ունի արյան շրջանառության փակ համակարգ: Նկատենք, որ թթվածնով հարուստ արյունը մեջքային անոթով հոսում է պոչային ծայր՝ դեպի բոլոր օրգաններ: Փորային անոթով ածխաթթու գազով հարուստ արյունը հոսում է դեպի գլխային ծայր՝ դեպի խռիկներ: Անձրևորդի նման նշտարիկը ևս սիրտ չունի, դրա դերը կատարում է փորային անոթը:

Continue reading

Դեկտեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում

Դեկտեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում

1)Ներկայացնել ծաղկավոր բույսերի բազմացումը։

Ծաղկավոր բույսերը բազմանում են և՛ անսեռ ճանապարհով, և՛ սեռական եղանակով:

Վեգետատիվ բազմացում:

Անսեռ -վեգետատիվ բազմացումը տեղի է ունենում բույսի մի մասը բաժանելով կամ տնկելով:

սեռական — փոշոտումից հետո օրգանական նյութեր փոխանցվում են, և սերմը ձևավորվում է։

2)Ինչպես է տեղի ունենում ինքնքփոշոտումը և խաչաձև փոշոտումը։

Խաչաձև փոշոտում — փոշեհատիկը մի ծաղկից տեղափոխվում է մեկ այլ ծաղկի վարսանդի վրա: Իրականացվում է քամու կամ կենդանիների՝ միջատների, թռչունների։

Ինքնափոշոտում — փոշեհատիկը նույն ծաղկի առէջից տեղափոխվում է նույն ծաղկի վարսանդի վրա: Հետևաբար ինքնափոշոտվում են միայն երկսեռ ծաղիկները:

3)Ներկայացնել ֆոտոսինթեզի ողջ գործնթացը։

Ֆոտոսինթեզի ժամանակ արևի լույսի էներգիան վերածվում է քիմիական նյութերի էներգիայի։ Ֆոտոսինթեզ են իրականացնում բույսերը, ջրիմուռները և որոշ բակտերիաներ։ Այս գործընթացը տեղի է ունենում բույսերի բջիջների հատուկ օրգանոիդներում՝ քլորոպլաստներում, որոնք պարունակում են քլորոֆիլ կոչվող կանաչ գունանյութ։ Քլորոֆիլը կլանում է արևի լույսի էներգիան։ Քլորոֆիլի կողմից կլանված լույսի էներգիան օգտագործվում է ածխաթթու գազը և ջուրը շաքարի և թթվածնի վերածելու համար։ Առաջացած շաքարը կենդանի օրգանիզմների բջիջների համար սնունդ է հանդիսանում։

4)Ֆոտոսինթեզը ինչ դեր ունի մարդու կյանքում։

Ֆոտոսինթեզը մարդու կյանքում ունի կարևոր դեր։ Ֆոտոսինթեզի գործընթացի շնորհիվ բույսերը և այլ օրգանիզմներ օգտագործում են արևային լույսը, ջուրը և ածխաթթու գազը, որպեսզի արտադրեն օրգանական նյութեր, որոնք հանդիսանում են սննդի աղբյուր բոլոր կենդանիների և մարդկանց համար։

5)Ներկայացնել հողաթափիկ ինֆուզորիայի բազմացումը և կառուցվածքը

Հողաթափիկ ինֆուզորիան բազմանում է հիմնականում բեղմնազերծմամբ՝ ի տարբերություն որոշ միաբջիջների, որոնք կարող են նաև բազմանալ բաժանման միջոցով:

6)Ներկայացնել դեկտեմբեր ամսվա կենսաբաության բոլոր առաջադրանքները։

Ծաղկավոր բույսերի բազմացում

Ֆոտոսինթեզի և բջջայն շնչառություն

Հողաթափիկ ինֆուզորիայի կառուցվածքը և բազմացումը

 

Հողաթափիկ ինֆուզորիայի կառուցվածքը և բազմացումը

Ի՞նչ հատկանիշով է ինֆուզորիան տարբերվում մյուս միաբջիջ կենդանիներից

Ինֆուզորիան տարբերվում է մյուս միաբջիջ կենդանիներից նրանով, որ ունի հատուկ կառուցվածք՝ մազիկներ (կիլիաններ), որոնք գտնվում են նրա մարմնի մակերևույթին: Այս մազիկները ծառայում են սննդի հավաքման և շարժման համար: Բացի այդ, ինֆուզորիան ունի բարդ կառուցվածք։

Ինչպե՞ս է բազմանում հողաթափիկ ինֆուզորիան

Հողաթափիկ ինֆուզորիան բազմանում է հիմնականում բեղմնազերծմամբ՝ ի տարբերություն որոշ միաբջիջների, որոնք կարող են նաև բազմանալ բաժանման միջոցով:

Ֆոտոսինթեզի և բջջայն շնչառություն

Ի՞նչ է տեղի ունենում ֆոտոսինթեզի ընթացքում։

Ֆոտոսինթեզի ժամանակ արևի լույսի էներգիան վերածվում է քիմիական նյութերի էներգիայի։ Ֆոտոսինթեզ են իրականացնում բույսերը, ջրիմուռները և որոշ բակտերիաներ։ Այս գործընթացը տեղի է ունենում բույսերի բջիջների հատուկ օրգանոիդներում՝ քլորոպլաստներում, որոնք պարունակում են քլորոֆիլ կոչվող կանաչ գունանյութ։ Քլորոֆիլը կլանում է արևի լույսի էներգիան։ Քլորոֆիլի կողմից կլանված լույսի էներգիան օգտագործվում է ածխաթթու գազը և ջուրը շաքարի և թթվածնի վերածելու համար։ Առաջացած շաքարը կենդանի օրգանիզմների բջիջների համար սնունդ է հանդիսանում

 

 

Ո՞րն է բջջային շնչառության նշանակությունը։

Ֆո- տոսինթեզի ընթացքում առաջացած շաքարը պետք է քայքայվի, որպեսզի բջիջներն ապահովվեն էներգիայով։ Դա կատարվում է բջջային շնչառության գործընթացում։ Առաջացած էներգիան կարող է օգտագործվել բջջի ներսում տարբեր գործառույթներ կատարելու համար։ Բջջային շնչառությունը կատարվում է բջջի հատուկ օրգանոիդներում` միտոքոնդրիումներում թթվածնի անմիջական մասնակցությամբ

 

 

Բացատրել ֆոտոսինթեզի և բջջային շնչառության կապը։

Երկու գործ- ընթացներն էլ իրականացնում են էներգիայի ձևափոխություն։ Սակայն, ի տարբերություն ֆոտոսինթեզի, բջջային շնչառություն ունեն և ավտոտրոֆները, և հետերոտրոֆները։Եթե համեմատեք երկու գործընթացները, ապա կնկատեք, որ մի գործընթացի ելանյութերը հանդիսանում են մյուսի վերջնանյութեր։ Երկուսը միասին՝ ֆոտոսինթեզը և բջջային շնչառությունը, մասնակցում են բնության մեջ նյութերի շրջապտույտին

Ծաղկավոր բույսերի բազմացում

  1. Ի՞նչ եղանակով են կատարվում  ծածկասերմ բույսերի բազմացումը

    Ծաղկավոր բույսերը բազմանում են և՛ անսեռ ճանապարհով, և՛ սեռական եղանակով:

    2. Ո՞րն է ծածկասերմ բույսերի սերմերով բազմացման օրգանները
    Սպի, փոշանոթ, ծաղկեպսակ, բաժակաթերթիկ, ծաղկակոթ, սերմնարան, վարսանդ, առէջ, առէջաթել, սռնակ, ծաղկաթերթ

    3. Նկարագրեք խաչաձև փոշոտումը

Խաչաձև փոշոտում — փոշեհատիկը մի ծաղկից տեղափոխվում է մեկ այլ ծաղկի վարսանդի վրա: Իրականացվում է քամու կամ կենդանիների՝ միջատների, թռչունների և այլնի օգնությամբ:

4. Նկարագրեք ինքնափոշոտումը

Ինքնափոշոտում — փոշեհատիկը նույն ծաղկի առէջից տեղափոխվում է նույն ծաղկի վարսանդի վրա: Հետևաբար ինքնափոշոտվում են միայն երկսեռ ծաղիկները:

Նոյեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում

1) Ներկայացնել ջրիմուռների արտաքին կառուցվածքը, բազմացումը:

Ջրիմուռները լինում են միաբջիջ, գաղութային և բազմաբջիջ։ Միաբջիջ ջրիմուռները կարող են լինել հողում, ծառերի վրա, պատերի և այլ միջավայրներում: Միաբջիջ և գաղութային ջրիմուռները նաև լավ գոյատևում են ջրի վրա: 

2) Ջրիմուռների նշանակությունը մարդու կյանքում և կենցաղու

Ջրիմուռները մարդու կյանքում ծառայում են, որպես առողջ սնունդ։Որովհետև ջրիմուռները պարունակում են մեծ քանակի յոդ, որը օգտակար է մարդու առողջությանը։Իսկ կենցաղում ջրիմուռից ստանում են ներկ։

3) Մամուռների կառուծվածքը և բազմացումը։

4) Սպորավոր բույսերի կառուծվածքը և բազմացումը 

Սպորները տարածվում են օդում, երբ հասունանում են, և տեղափոխվում են տարբեր տեղեր՝ այդպիսով սկսելով նոր բույսերի աճը:

5) Ծաղկավոր բույսերի կառուծվածք

ծաղկավոր բույսերի կառուծվածքը  բարդ է և ներառում է մի շարք օրգաններ, որոնք բույսի օգնում են բազմանալ և գոյատեվել։ 

6) Ծաղկավոր բույսերի տերևի և արմատի կառուծվածք

Ծաղկավոր բույսերի տերևի և արմատի կառուցվածքը բարդ է և ծառայում է տարբեր ֆունկցիաներ, որոնք ուղղված են բույսի գոյատևմանը, սննդի հավաքմանը, ջրի սատարմանը և վերարտադրմանը

7) Նոյեմբեր ամսվա բլոգայն աշխատանք

Բլոգի հղումը 

 

Ծաղկավոր բույսերի բազմացում

Լրացուցիչ առաջադրանք, պատասխանել հարցերին․

  1. Ի՞նչ եղանակով են կատարվում  ծածկասերմ բույսերի բազմացումը։ Ծաղիկները բազմանում են միջատների և մարդկանց շնորհիվ
  2. Ո՞րն է ծածկասերմ բույսերի սերմերով բազմացման օրգանները։ Սպի, փոշանոթ, ծաղկեպսակ, բաժակաթերթիկ, ծաղկակոթ, սերմնարան,
  3. Նկարագրեք խաչաձև փոշոտումը ։Խաչաձև փոշոտում — փոշեհատիկը մի ծաղկից տեղափոխվում է մեկ այլ ծաղկի վարսանդի վրա: Իրականացվում է քամու կամ կենդանիների՝ միջատների, թռչունների և այլնի օգնությամբ:
  4. Նկարագրեք ինքնափոշոտումը։Ինքնափոշոտում — փոշեհատիկը նույն ծաղկի առէջից տեղափոխվում է նույն ծաղկի վարսանդի վրա: Հետևաբար ինքնափոշոտվում են միայն երկսեռ ծաղիկները:

Ծածկասերմ ( ծաղկավոր ) բույսերի կառուցվածքը

1. Որո՞նք են ծաղկավոր բույսերի գեներատիվ օրգանները
Ծածկասերմերի գեներատիվ օրգաններն են՝ ծաղիկը, պտուղը, սերմը:
2. Տերևների ին՞չ ձևեր են ձեզ հայտնի։

Լինում են պարզ և բարդ տերևներ, ամբողջաեզր և սղոցաեզր տերևներ, ցանցաջիղ, աղեղնաջիղ կամ զուգահեռաջիղ տերևներ:
3. Արմատային համակարգի ինչ տեսականեր գիտես։

Արմատային համակարգը կարող է լինել փնջաձև և առանցքային
4. Որո՞նք են միաշաքիլավոր և երկշաքիլավոր բույսերը։ Յուրաքանչյուրից բերել մի քանի օրինակ։

Գոյություն ունի ծաղկավոր բույսերի երկու դաս՝
1. Միաշաքիլավոր բույսեր
Միաշաքիլավոր բույսերի սաղմը ունի մի տերև։ Օրինակ՝ շուշանը, ցորենը, եգիպտացորենը, բրինձը, սոխը, սխտորը:
2. Երկշաքիլավոր
Երկշաքիլավոր բույսերի սաղմը ունի երկու տերև։ Օրինակ՝ լոբին, ոլոռը, կաղամբը, արևածաղիկը, խնձորենին, ելակը:
Երկշաքիլավոր բույսերի դասը երկրագնդի վրա հիմնական տարածում ունեցող, առավել լավ հարմարված և մարդկությանը հայտնի բուսատեսակների դասն է՝ խոտաբույսեր, թփեր, ծառեր:

Սպորավոր բույսերի ընդհանուր բնութագիր․

Լրացուցիչ աշխատանք․

1. Ինչպիսի՞ն է Սֆագնումի կառուցվածքը

Վերևում խիտ ցողունների կանաչ չամրացված գորգ, որը ձևավորում է ճահիճների և ճահիճների բզզոցներ և լողում է գերաճած լճերի սղոցի մակերեսին,հավանաբար բոլորը: ուրեմն սա սֆագնում է: Այս բույսի լուսանկարը կարող եք դիտել ստորև։

sphagnum կառուցվածքը

2. Արտաքին կռուցվածքով ինչո՞վ են իրարից տարբերվում պտերներ, ձիաձետները։ ի՞նչն է դրանց մոտ ընդհանուր։

Սպորավոր բույսերի շարքում մամուռներին հաջորդող բարձրակարգ բույսերի բաժինը ներկայացնում են պտերանմանները, որոնք ընդգրկում են մոտ 10.000 տեսակ: Պտերանմաններին են պատկանում պտերները, ձիաձետերը և գետնամուշկերը:

3. Ի՞նչն է բնորոշ բոլոր պտերներին:

Պտերներին, ինչպես նաև մյուս բարձրակարգ բույսերին, բնորոշ է անսեռ (սպորոֆիտ) և սեռական (գամետոֆիտ) սերունդների հաջորդականությունը։

4. Ի՞նչ բույսեր են աճել Երկրի վրա 300 մլն տարի առաջ։

???

կանաչ մամուռներ

  1. Ո՞ր վայրերում կարող ենք հանդիպել կանաչ մամուռներին
    Կանաչ մամուռները տարածված են խոնավ անտառների կիսաստվերոտ, ստվերախիտ մասերում, որտեղ առաջացնում են համատարած փափուկ ծածկոց: Աճում են նաև մարգագետիններում, ճահիճներում, տունդրաներում, կարող են հանդիպել նաև քարերի ու ժայռերի վրա:
  2. Ինչպե՞ս են բազմանում կանաչ մամուռները: Մամուռները բազմանում  արմատներով և խոնավության շնորհիվ